From Heart to Sahasrara 1982-07-11
Current language: Armenian, list all talks in: Armenian
The post is also available in: English, Spanish, German, French, Bulgarian, Czech, Greek, Finnish, Hungarian, Italian, Lithuanian, Dutch, Polish, Portuguese, Romanian, Russian, Thai, Turkish, Chinese (Simplified), Chinese (Traditional).
11 July 1982
Public Program
Guildhall Theatre, Derby (England)
Ես ուրախ եմ, որ Դր. Ուորրենը կարողացավ բացատրել ձեզ այն չակրաները, որոնց մասին ձեզ երեկ էի պատմել, որովհետեւ մեկ կարճ դասախոսության մեջ հնարավոր չէ ընդգրկել բոլոր այս կետերը։ Եվ եթե դուք ստանաք ձեր Գիտակցումը եւ լավ առաջադիմեք, ապա կարող եք լսել իմ ձայներիզները, որոնք հարյուրավորներով են, եւ կկարողանաք հասկանալ. գիտելիքը օվկիանոսի նման ծավալուն է։ Ինչպես ձեզ երեկ ասացի, երբ լուսավորում եք ստանում, դուք դառնում եք գիտելիքը։ Սա մի շատ շփոթեցվող պնդում է. մարդիկ չեն հասկանում, թե ինչ է նշանակում «գիտելիք դառնալ»։ Մի օր մի ջենթլմեն էր եկել ինձ մոտ եւ նա ասաց ինձ, թե. «Իմ գուրուն ինձ արդեն տվել է գիտելիքը»։ Ես ասացի.- Ինչպե՞ս։ -Որովհետեւ նա ինձ ասաց՝ քեզ տվել եմ գիտելիքը։ Ես ասացի. «Բայց այնուամենայնիվ, այդ ինչպե՞ս է, դա գիտելի՞ք է»։ «Ինչպե՞ս ես դու հավատում, որ նա քեզ տվել է գիտելիքը»։ Եվ նա ասաց. «Չէ, Մա՛յր, նա դիպչեց իմ ճակատին, եւ ես լույս տեսա»։ Ես ասացի. «Բայց այնուամենայնիվ, դու այլ կերպ էլ կարող ես լույս տեսնել։ Այդ ինչպե՞ս է, որ դու գիտելիք ես ստացել»։ Այդպիսով նա սկսեց մտածել դրա մասին։ Նա հարցրեց. «Ի՞նչ պետք է պատահի, եթե ես գիտելիք ստանամ»։ Ասացի. «Տե՛ս, ահա մեկ ուրիշ անձ է քո առջեւ նստած։ Նա Սահաջա Յոգ է։ Նա գիտի, թե ինչ է Կունդալինին, եւ գիտի նաեւ, թե ինչպես բարձրացնի քո Կունդալինին։ Նա գիտի, թե որն է քո խնդիրը, քո որ չակրաներն են բռնված։ Եվ նա նաեւ գիտի, թե որոնք են իր խնդիրները»։ Եվ նա հարցրեց ինձ. «Նա ինչպե՞ս գիտի»։ Ես ասացի. «Նա դարձել է գիտելիքը»։ Ինչպես ձեզ երեկ ասացի, ձեր կենտրոնական նյարդային համակարգի վրա պետք է կարողանաք զգալ մյուսներին եւ ձեզ, այն, ինչ ներսում է։ Հիմա, օրինակ, մի մարդ, ով խելագար է։ Երբ նա սկսում էր խելագարվել, նա դա չէր գիտակցում։ Նա չէր գիտակցում, որ նա արդեն դիվահարված է, եւ որ նա խելագար է դառնում, կամ որ նա պետք է բուժում ընդունի, նա ոչինչ չեր գիտակցում։ Աստիճանաբար նա խելագար է դարձել եւ այժմ նա հոգեբուժարանում է։ Կամ մեկը, ով քաղցկեղ է ստանում, չգիտի, որ նա քաղցկեղ է զարգացրել, մինչեւ որ չեն ասում, թե. «Հիմա հազիվ տասնիհինգ օր է մնացել քո մեռնելուն»։ Սա ֆիզիկական մակարդակի, մտավոր մակարդակի վրա է։ ՄԵկը, ով էգոիստական է, չգիտի որ նա էգոիստ է, որ նա ճնշում է մյուսներին, եւ որ մյուսները իր անբաժան մասնիկներն են։ Ինչպես որ Հիտլերը երբեք չգիտակցեց, որ ինքը մի այդպիսի սարսափելի սատանա է, որ նա դժոխք է գնալու։ Եվ նրանք, ովքեր այդ ժամանակ Հիտլերի կողքին էին, չէին գիտակցում, որ մի սատանա է աճում իրենց հասարակությունում, որ մի սատանա է գալու։ Ոչ ոք ոչինչ չէր գիտակցում, եւ հանկարծ 11 տարի անց նա վերադառնում է որպես մի սարսափելի, կործանիչ, սատանայական ուժ։ Այնպես որ եթե դուք կարդաք մինչեւ իր հասարակարգը գրված գրքերը, նրանք իրականում աջակցում էին նրան։ Որովհետեւ նրանք ասում են, թե. «Մենք անկում ենք ապրում, մեր հասարակությունը անկումային է, եւ մեզ անհրաժեշտ է մեկը, ով մեզ կբերի խստության, եւ ով մեզ մի փոքր կկարգապահեցնի: Մեզ կարգապահություն է պետք է, պետք է կարգապահություն ունենանք»։ Եվ ահա նրանց դուր եկավ նա։ Նույնիսկ երիտասարդ ուսանողներին նա դուր եկավ։ Երբ նա համալսարաններ գնաց, նրանց հմայեց՝ ասելով. «Մենք պետք է կարգապահություն ունենանք, մենք պետք է խիստ լինենք, դուք չպետք է այս ուտելիքը ուտեք, չպետք է այն ուտելիքը ուտեք, պետք է շատ խստակյաց դառնաք»։ Եվ այդ բանը շատ գնահատվեց երիտասարդների կողմից։ Նրան չգիտակցեցին, թե այս մարդը սատանա էր, թե ոչ։ Այժմ գիտելիքը այնպիսին է, որ դրանում տեսնում եք ձեր եւ մյուսների նուրբ կողմը։ Իսկ մեր եւ մյուսների նուրբ կողմը բնակվում է չակրաներում։ Սրանք են այդ չակրաները, որոնք մեր ներսում են բնակվում, եւ այս չակրաներն են, որ սպասարկում են մեզ՝ ինչ շտապ օգնության կարիք էլ, որ լինի։ Օրինակ, եթե պետք է, որ մենք շատ արագ վազենք, մենք կարող եք վազել շատ արագ։ Մեր սիրտը սկսում է բաբախել, սիմպաթիկը անցնում է գործի, ապա այս չակրաները դրանք նորմայի են բերում՝ պատշաճ էներգիա մատակարարելով այն հատվածին, որը գերօգտագործվել էր։ Նրանք դա նորմայի են վերադարձնում։ Երբ, օրինակ, ձախ կողմում եւ աջ կողմում մենք ունենք սիմպաթիկ նյարդային համակարգի երկու տարանջատում։ Երբ այս առանձնացումները չափից դուրս շատ են չակրաների վրա, այս չակրաները առանձնանում են, իսկ յուրաքանչյուր չակրայում աստվածություն կա։ Եվ երբ այդ աստվածությունները դուրս են սահում, ամբողջից առանձնացում է լինում, որովհետեւ հենց այդպես ենք մենք միացած ամբողջին։ Հասկանու՞մ եք, ենթադրենք սա ողնաշարն է, այսպես է, դրա կոտրվելուն պես, դուք ամբողջից դուրս եք կոտրվում, վերահսկողությունը կորում է։ Վերահսկողության կորուստի հետ դուք սկսում եք ինքներդ ձեզ աշխատել ։ Երբ բջիջը սկսում է ինքնիրեն աշխատել, այն չարորակ է դառնում։ Այն կորցնում է այն փոխհարաբերությունը ամբողջի հետ, որը նրան հավասարակշռություն է տալիս, համաչափության եւ կոորդիանացիայի զգացում, թե որքան աճել, եւ ահա այդպես է քաղցկեղը սկիզբ առնում։ Հասարակության մեջ, նույնպես, այսօր, քանի որ հասարակությունը եսակենտրոն է դառնում, մենք շարունակ ասում ենք. «Ի՞նչ կա որ»։ «Ի՞նչ սխալ բան կա սրանում, ինչ սխալ բան կա նրանում»։ Ինչպես այսօր, հենց հիմա Ուորրենը պատմում էր ձեզ, որ դհարմա կա մեր ներսում։ Մենք տասը դհարմաներ ունենք, տասը սատարողներ մեր ներսում, Տասը Պատվիրանները, որոնց պետք է ենթարկվենք։ Ինչու՞։ Որովհետեւ եթե դուք դրանցից դուրս գաք, ապա անհավասարակշռության մեջ եք ընկնում։ Եվ եթե անհավասարակշռություն է հաստատվում, ապա դուք կարող եք ձեւավորել այս խնդիրներից որեւիցե մեկը, որոնք անհավասակշռությունից են գալիս։ Այդ պատճառով է, որ մենք չեն կարող բուժել քաղցկեղը, որովհետեւ չենք կարող ստիպել բջիջներին իրենց նորմալ վիճակին վերադառնալ։ Ամենաշատը, ինչ կարող ենք անել, մարմնից հեռացնելն է այն բջիջները, որոնք հարձակվում են մյուսների վրա եւ նրանց նույնպես եսակենտրոն դարձնում։ Բայց մենք չենք կարող նրանց նորից նորմալ բջիջներ դարձնել։ Միայն վիբրացիաների միջոցով դա կարող եք անել, որովհետեւ երբ վիբրացիա եք տալիս այդ կենտրոններին, նրանք ավելի հզոր են դառնում, ընդլայնում են իրենց աուրան, եւ այդպիսով, շրջանը, որը փոքր էր, մեծանում է, կլանում է երկու կողմերն էլ եւ դրանք միավորում, եւ կրկին աստվածությունները արթնանում են, եւ բջիջները սկսում են ամբողջի ազդանշանները ստանալ։ Սա պարզ սկզբունք է, մի նուրբ սկզբունք, բայց այն անձը, ով քաղցկեղ է ստանում, ինչպե՞ս է նա իմանալու՝ քաղցկեղ ունի, թե ոչ։ Որովհետեւ դա իմանալու ոչ մի եղանակ չկա։ Բայց երբ դուք գիտելիքն եք դառնում, սկսում եք զգայունություն զարգացնել ձեր մատների վրա, եւ այնտեղ վերծանման բառեր կան, վերծանման լեզու, որը ձեզ պատմում է, թե որ կենտրոններն են բռնված եւ թե ինչպես բուժել դրանք։ Անմիջապես դուք զգոն վիճակում եք, որովհետեւ գիտեք, թե ինչ է կատարվում։ Հիմա, մարդիկ, ովքեր, օրինակ, մտավոր խնդիր ունեն, չգիտեն, որ իրենք մտավոր խնդիր ունեն։ Նրանցից ոմանք ընդհանրապես տեղյակ էլ չեն, բայց հետո նրանք գիտակցում են, որ մտավոր խնդիր ունեն։ Մի հոգուբույժ էր եկել ինձ տեսակցելու, հենց այսօր նա ինձ հետ էր, Նա Սահաջա Յոգ է եւ բուժում էր որոշ մտավոր հաշմանդամ մարդկանց։ Նա հոգեբույժ է, այնպես որ պարզել էր, որ միշտ այս մատը դողում է իմ առաջ, այս մատը եւ այս բութը։ Եթե սա վառվում է, իսկ սա դողում, նշանակում է, որ մի դիվահարություն է ձեզ վրա աշխատում։ Այդպես պարզ։ Հիմա այդ անձը կաող է դա բուժել. Սահաջա Յոգից հազիվ 2 րոպե է պահանջվում դա մաքելու համար։ Բայց այն անձը, ով դա ունի, նույնպես կարող է մաքրվել, որովհետեւ երբ իմանում եք, թե որ կենտրոնն է, եւ եթե գիտեք աստվածությունները, թե որոնց արթնացնել, եւ եթե գիտեք, թե ինչպես նրանց արթնացնել, դուք դա մաքրում եք։ Ահա թե ինչպես նաեւ խելագար մարդիկ կարող են բուժվել։ Հիմա այստեղ փողոցում մի խելագար կա, հենց հիմա, երբ նա խոսում էր, ես սենյակում էի։ Նա ասում էր. «Դուք պետք է փնտրեք Քրիստոսին, պետք է փնտրեք Աստծուն» եւ նման բաներ էր ասում փողոցում։ Նա ինքը խելագար է, հասկանու՞մ եք։ Խելագարը առաջնորդում է մյուսներին, դեպի ու՞ր, հոգեբուժարան։ Նա այդպես բարձր ասում է. «Դուք պետք է Տիրոջը փնտրեք, պետք է Աստծուն փնտրեք»։ Ինչպե՞ս։ Ինչպե՞ս եք դուք փնտրում։ Պարզապես դասախոսություն կարդալով. «Փնտրե՛ք Տիրոջը, փնտրե՛ք աստվածներին»։ Դա՞ է ճանապարհը։ Եթե ես հիմա ասեմ. «Ձեր ուշադրությունը ներս տարեք»։ Հենց հիմա դուք նստած եք. մի պարզ բան, ձեր ուշադրությունը ինձ վրա է ։ Այժմ ներս ուղղեք ձեր ուշադրությունը։ Կարո՞ղ եք դա անել։ Կարող եք ասել. «Այո՛, մենք դա անում ենք»։ Սխալ է. դուք դա չեք անում ընդհանրապես։ Ինչ-որ բան պետք է տեղի ունենա ձեր ներսում։ Մինչեւ ինչ-որ բան չպատահի, ձեր ուշադրությունը չի կարող ներս գնալ։ Շատ մարդիկ պարզապես հավատում են ինչ-որ կեղծ բանի, շարունակում հավատալ դրան, մինչեւ որ չեն տառապում դրա արդյունքում։ Ես տեսել եմ մարդիկ, ովքեր այդպիսին են եղել՝ Ֆանատիկներ։ Իրենց ծերության ժամանակ նրանք դառնում են կամ բացարձակապես բռնի կամ անպետք մարդիկ կամ էլ ագրեսիվ կամ էլ ձանձրալի։ Նրանցից ոմանք իսկապես կիսախելագար են դառնում, իսկ ոմանք լրիվ խելագար։ Այնպես որ ինչ-որ բանին հավատալը՝ առանց դրա մասին գիտելիքի, մի շատ կույր խաղ է։ Հիմա, կենսամիջոց պետք է լինի այդտեղ։ Հիմա, կարող ենք ասել Հնդկաստանում մենք ունենք Սիկխիզմ, որը մի շատ մեծ կրոն է։ Բայց մարդիկ, ովքեր Սիխիզմին են պատկանում, չպետք է ընդհանրապես խմեն։ Ի վերջո, Գուրու Նանակը, երբ Նա ասում էր. «Դուք չպետք է խմեք», Նա գիտեր դրա մասին։ Նա գիտեր, թե ինչ էր ասում։ Նա Նախասկզբնական Էակի մարմնավորումն էր։ Նա Նախասկզբնական Ուսուցիչն էր։ Եվ մինչդեռ Նա ասում էր. «Դուք չպետք է խմեք», այժմ ինձ ասել են, որ Անգլիայում Սիկխ մարդիկ խմում են ավելի շատ, քան նույնիսկ շոտլանդացիները։ Դա ամենազարմանալին է։ Պատկերացնու՞մ եք։ Նույնը Իսլամի վերբերյալ, որովհետեւ Մուհամմեդ Սահիբը եւ Նանակ Սահիբը նույն անձն են, նույն անձերը։ Նա նույն բանն է ասել։ Մովսեսը նույն բանն է ասել, հրեաներին հարցրեք, թե ինչ են իրենք անում։ Նա ասել է. «Ուժեղ խմիչքները, ալկոհոլը, այդ ամենից պետք է խուսափել»։ Մուհամմեդ Սահիբի ժամանակ ծխախոտներ չկային։ Այդպիսով նա ոչինչ չի ասել ծխախոտի մասին։ Եվ մահմեդականները ասում են. «Օ, ծխախոտը նորմալ է։ Էական չէ»։ Հասկանում եք այս բաները այսպես են, շատ բաց տեղեր կան: Հնդկաստանում մենք այդպիսի համայնքների մի շարան ունենք, որ եթե գնաք ու տեսնեք, կզարմանաք։ Ինչպես, օրինակ, ջայները, նրանք միս չեն ուտի, բայց կխմեն։ Կարո՞ղ եք պատկերացնել։ Խմիչքը ձեր գիտակցության դեմ է գնում, դա փաստ է, մինչդեռ Մահավիրան խոսում էր ոչ այն ինչի մասին, քան Չաիտանյայի։ Բուդդան երբեք չի ասել. «Միս մի՛ կերեք»։ Դա չի նշանակում, որ դուք միս պետք է ուտեք, այլ ասածս այն է, որ Նա երբեք դրա մասին չի էլ խոսել, դա այդքան էլ կարեւոր չէ։ Նա Ինքը, Բուդդան Ինքը մահացավ, որովհետեւ հում խոզի միս էր կերել։ Նա գնաց մի տուն, հասկանում եք Բուդդան գիտակցած հոգի էր, մի մեծ անձնավորություն։ Նա մարմնավորում էր եւ նա գնաց մի տուն՝ որպես հյուր։ Հանկարծ Նա այդտեղ էր հայտնվել։ Եվ այդ անձը պարզապես մի որսորդ էր, ու նա ասաց. «Օ, Բուդդա, Դու իմ տուն ես եկել։ Ի՞նչ պետք է ես Քեզ տամ, ի՞նչ պետք է անեմ»։ Նա ասաց. «Ես շատ կարճ ժամանակ ունեմ, ինչ-որ ունես, այն էլ տուր ինձ»։ Նա ասաց. «Ես վարազ եմ սպանել, բայց այն դեռ պետք է եփվի եւ ժամանակ կպահանջվի»։ Ասաց. «Լավ, ինձ կիսաեփ տուր»։ Եվ Նա մահացավ դրանից։ Նույնիսկ Ջայնիզմում, դուք կզարմանաք, որ Նամինաթը, առաջինն է Շրի Կրիշնայի զարմիկներից։ Նրա ամուսնության ժամանակ մեծ ընդունելություն էր, եւ շատ թռչուններ էին բերվել։ Նկատի ունեմ նրանք ջայներ էին, պատկերացնու՞մ եք։ Եվ թռչունները եւ այդ ամենը, երբ նա տեսավ այդքան շատերին սպանվելիս, նա մի տեսակ զգացում ունեցավ դրա դեմ եւ ասաց. «Լավ, այլեւս հերիք է»։ Բայց նրանք մի ուրիշ՝ բուսակերության ծայրահեղության են եկել, նկատի ունեմ, նրանք ինքները երբեմն շատ դաժան կարող են լինել, բայց դա իրենց չի մտահոգում, նրանք կարող են բուսակեր լինել այն աստիճան, որ դուք չեք էլ կարող պատկերացնել։ Այսպիսով սա է խնդիրը կրոնում եղել, որ դուք իրերի ծայրահեղություններին եք գնում։ Առաջին բանը կրոնի վերաբերյալ, ծայրահեղությունների չգնալն է, դա ամեն կրոնի հիմքն է։ Քրիստոնեությունում դուք գիտեք, Քրիստոսն ասել է. «Հեռու պահեք մեռածներին, ոչ մի առնչություն մի ունեցեք մեռածների հետ»։ Նա վերցրեց մեռած ոգիներին ու դրեց խոզերի մեջ, իսկ խոզերին դրեց ծովի մեջ։ Դուք բոլորդ գիտեք այդ պատմությունը, բայց ամեն եկեղեցում մեռածները պառկած են իրենց ոտքերի տակ։ Չգիտեք, թե ինչպես քայլել եկեղեցում, նրանք բոլորը այնտեղ ներքեւում պառկած են։ Բարեբախտաբար ես ապրում էի կամ դժբախտաբար, պետք է ասեմ, եկեղեցու կողքը՝ ողջ ժամանակ, ինչ Անգլիայում էի։ Եվ գիշերը ես տեսնում եմ նրանք բոլորը դուրս են գալիս գերեզմաներից, եւ ասում եմ. «Օ, Աստվա՛ծ։ Եվ այստեղ երեխաներ են նստում, աղոթում Աստծուն եւ այդ ամենը»։ Հիմա ի՞նչ են իրենք ստանում։ Զարմանալի չէ, որ Կաթոլիզմը մի այսպիսի աղետ է բերում, կամ այս այսպես կոչված Քրիստոնեությունը։ Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր կրոնի հիմունքները հակասության են բերվել աշակերտների կողմից։ Նախ, Քրիստոսն է, Ով վերահսկում է մեռածներին։ Նա է, Ով կլանում է մեռածների ազդեցությունը եւ Նա բացարձակապես արգելել էր նրանց: Ուր էլ գնաք, որ եկեղեցին էլ.. Միայն Հնդկաստանում է, որ դա չեն անում, ինչ-որ ձեւով, չգիտեմ, թե ինչպես են հաջողացրել։ Բայց այստեղ որ եկեղեցին էլ գնաք, մեռած մարմիններ են այնտեղ կախված։ Սահաջա Յոգերը հիմա եկեղեցի չեն գնում, որովհետեւ նրանք վախեցած են։ Հենց Սահաջա Յոգը բռնվում է ոգու կողմից, անմիջապես նա իմանում է, գլխացավ է ստանում, չի ուզում այնտեղ գնալ։ Բայց այն անձը, ով Սահաջա Յոգ չէ, նա գնում է եկեղեցի, բռնվում այդ բհութերի կողմից, նա չի իմանում։ Իմ աշակերտներից մեկի մայրը մի կաթոլիկ տիկին էր, շատ համառ կաթոլիկ, եւ նա Մաթեմատիկայի մագիստրոս էր եւ նման բաներ, հասկանում եք, եւ շատ անսասան կաթոլիկ։ Նա եկավ ինձ տեսնելու եւ ես նրան ասացի, որ. «Դուք պետք է թողնենք այդ ողջ ֆանատիզմը եկեղեցի հաճախելու վերաբերյալ, որովհետեւ եկեղեցում տեղադրված են բոլոր այդ մեռած մարմինները»։ Բայց նա չէր ուզում ինձ լսել։ Այժմ արդեն մեծ տարիքում, մոտ վաթսուն տարեկանում, նրանք իրականում խելագարվում են, իսկապես, եւ նա սկսել էր օգտագործել իր բիդեթը՝ որպես զուգարան եւ նման այլ բաներ, եւ խնդիրներ էին առաջացել։ Բայց նա վեր կկենար ամեն Կիրակի առավոտ, կպատրաստվեր եւ եկեղեցի կգնար ու շատ լավ ետ կգար։ Ամեն անգամ, երբ կիրակի օր էր լինում, նա վեր կկենար, լավ կհագնվեր, կգնար եկեղեցի եւ ետ կգար։ Ասես ինչ-որ մեկը իրեն տանում էր այնտեղ եւ ինչ-որ մեկը ետ էր բերում։ Բայց մի օր այնպես պատահեց, որ նա մոլորվեց, եւ այս կինը ոստիկանություն զանգեց եւ ասաց. «Ի՞նչ անեմ հիմա, այդ կինը կորել է, եւ իմ մայրը կորել է»։ Եվ սկսեց խիստ անհանգստանալ։ Նա ինձ զանգեց, ես ասացի. «Դու նրան կգտնես, նրա հետ ամեն ինչ կարգին է, բայց նա կգա»։ Երեք օր անց նա եկավ Աստված գիտի, թե որտեղից, վերադարձավ եւ նորից նույն բաները սկսեց. դա սրա, նրա համար օգտագործել եւ բացարձակապես խելագարի նման։ Սակայն ոստիկանությունն ասաց. «Գործ չունենք, հիմա դուք ավելի լավ է նրան ծեր խելագարների տեղը տանեք»։ Այդպիսով նա այնտեղերից մեկը տարավ նրան, որտեղ ծեր մարդիկ են ապրում։ Այժմ, այս Մարին՝ իմ աշակերտը, ինձ ասաց, որ ամենազարմանալին այն է, որ այդ մարդիկ, որ այնտեղ են, մեծամասամբ կաթոլիկներ են կամ քրիստոնյաներբոլորը այդպես խելագար։ Բուժքույրների համար ծանր է այնտեղ, բայց նրանք բոլորը պատրաստվում են կիրակի օրը եւ գնում եկեղեցի, որը հատուկ կառուցվել է նրանց համար։ Պատկերացնու՞մ եք։ Պարզապես դիտեք այս մոլուցքը, դա մոլուցք է մեզանում։ Մենք պետք է իմանանք, որ սրանք մոլուցքներ են. մենք ազատ մարդիկ չենք, մենք այս բաների ստրուկն ենք։ Հիմա, երբ այս կողմ եք գալիս, ստրկության մյուս կողմը մեր սովորույթներն են, դրանք մեզ ստրկացնում են։ Դրանք մեզ ստրկացնում են, ես այժմ մարդիկ եմ տեսել... Մի անգամ մի նախարար էր նստած ինձ հետ, եւ նա ռուս նախարար էր, շատ հզոր մարդ այլապես։ Եվ հանկարծ նա վեր կացավ, նա էր հյուրընկալը։ Հանկարծ կանգնեց, թե. «Օ, ես պետք է գնամ»։ Ես ասացի. «Ի՞նչ է պատահել»։ Նա ասաց. «Ես հիվանդ մարդ եմ»։ Հարցրեցի. «Ո՞րն է ձեր խնդիրը»։ «Հասկանու՞մ եք, ես ֆուտբոլի երկրպագու եմ եւ այլեւս չեմ կարող նստել, ֆուտբոլի հանդիպումը արդեն սկսվել է»։ Պատկերացնո՞ւմ եք, նա գլխավոր հյուրընկալն էր, եւ այնքան շատ մարդիկ էին այնտեղ, նա պարզապես չկարողացավ նստել։ Նկատի ունեմ, նա չէր կարող իրեն սոսնձել աթոռին, եւ նա ուզում էր վեր կենալ եւ քայլել, եւ նա պարզապես չգիտեր, թե ինչ անել։ Ես զարմացած էի. նա ոչ մի կայունություն, վերահսկողություն չուներ իր նկատմամբ։ Ես պարզապես կարծեցի, որ պետք է որ մի դիվահարություն լինի ֆուտբոլից եկող. կամ թե այդ ի՞նչ է։ Բայց այդպիսի մի մեծահասակ, հասուն մարդ այդպիսի մի վա՞րք ունի։ Սա դեռ ոչինչ է, մյուս սովորույթները, որ մենք ունենք, շատ ավելի ու ավելի վատն են, եւ դրանք մեզ ստրկացնում են։ Մենք չենք կարող ապրել առանց դրանց։ Ամեն ինչ, ինչ-որ այս աշխարհում է, մեզ համար է։ Մենք ոչնչի համար չենք։ Եթե ինչ-որ բան կարող է մեզ ստրկացնել, պետք է իմանանք, որ մենք ենք տերը ամեն ինչի։ Եթե աթոռը ձեզ չի դարձնում հարմարավետ կամ անհարմարավետ, դա կարեւոր չէ։ Կարեւոր է այն, որ դա ձեզ չի ստրկացնում։ Ոչինչ չպետք է ձեզ ստրկացնի։ Նա, ով թագավոր է, ով կայսր է, չի մտահոգվում ընդհանրապես։ Եթե դուք այդպիսի անձին փողոց տանեք, նա լավ կքնի։ Ուր էլ նրան տանեք, նա երջանիկ կլինի։ Դա է այն անձը, ով իսկական կայսրն է, այլ ոչ թե այն կայսրը, ով չի կարող ապրել առանց բոլոր հարմարավետությունների։ Եթե նա հարմարավետության ստրուկն է, ապա նա կայսր չէ։ Այս բոլոր բաները մենք կարող ենք սովորել, երբ մեր այս կենտրոնը՝ Նաբհի չակրան, արթնացած է։ Երբ լույսը տարածվում է այդ շրջանում՝ Վոյդում, այն կանաչ գույնով տեսնում եք, ապա անմիջապես պատահում է այն, որ այդ լույսի մեջ դուք չեք տեսնում որեւէ բան, բայց լույսը աշխատում է։ Լուսավորությունը այնպիսին է, որ այն գործի է անցնում, լույսն ինքը գործում է, կարող ե՞ք պատկերացնել։ Լույսն ինքը գործում է ձեր մեջ։ Մենք մի բժիշկ ունեինք, ով գինու մեծ սիրահար էր. նա խմում է։ Ես երբեք չեմ ասում. «Մի՛ խմեք»։ Ես երբեք դա չեմ ասում, որովհետեւ չեմ ուզում, որ մարդիկ փախչեն։ Ոչ, ոչ, ոչ մի նման բան։ Դուք հարմարավետ նստում եք, ստանում ձեր Ինքնագիտակցումը, հետո դուք կորոշեք։ Այդ մարդը հաջորդ օրը թողեց իր խմելը, բայց հետո նա պետք է գնար Գերմանիա, եւ նա մտածեց. «Ես այն հատուկ տեսակի գինին կփորձեի», որը որ նա սիրում էր։ Այդպիսով նա փորձեց այն եւ հետո նա փսխեց, փսխեց, փսխեց, չկարողացավ տանել դա։ Ասաց. «Համը այնքան վատն էր. ես երբեք այդպիսի կեղտոտ բան չէի փորձել»։ Ես երբեք նրան չեմ ասել, դա պարզապես պատահեց։ Նա փող տնտեսեց, կարող էր այդ փողով իրեր գնել։ Նա խնայեց եւ մի ազատ թռչուն էր։ Բայց ես պետք չէ, որ սա ասեմ ձեզ, որովհետեւ մենք այնքան կապված ենք ու նույնականացված, որ եթե անգամ ասեք, որ «Սահաջա Յոգայով սա կարող է պատահել», շատ մարդիկ այն կմերժեն։ Մեր նույնականացումները այնքան խորն են գնացել մեր էության մեջ, այնքան խորը՝ մինչեւ մեր էություն, մեր կախումները, որ մենք ընդհանրապես ազատ մարդիկ չենք։ Մենք կարող ենք քաղաքականորեն ազատ լինել, լավ, բայց դա այնքան մակերեսային է։ Ոգին միակ բանն է մեզանում, որը ազատ է ներսից, որը ոչ մի կախում չունի, ոչ մի սովորություն չունի, որը չի կպչում որեւիցե բանի, բացարձակապես զուրկ է կապվածություններից եւ ուրախություն է ճառագում մեզ։ Դրանից է կազմված մեր Ոգին, դրանից է մեր ուշադրությունը այդքան լուսավորված։ Հիմա, լուսավորված ուշադրությունը, ինչպես ասացի, այն ուշադրությունը չէ, որը մենք ենք հասկանում, թե. «Այնտեղ լույս կա, լույս ենք տեսնում»։ Ոչ մի նման բան։ Այլ այս լուսավորված ուշադրությունով մեր գիտակցությունը լուսավորված է դառնում, այնպես որ մենք սկսում ենք զգալ այլ մարդկանց մեր ձեռքերի վրա։ Ինչպես այն մարդը այստեղ երեկ նստած, պետք է որ տեսած լինեք։ Մի օր մի ջենթլմեն այստեղ էր, եւ նա ասաց ինձ, թե. «Ձեր էներգիաները իմինից տարբեր են»։ Ոչ մի նման բան։ Եթե դուք բացասական էներգիաներ ունեք, միառժամանակ կցնցվեք, որոշակիորեն մի որոշ ժամանակ կցնցվեք, անշուշտ, եթե չափից շատ բացասական ունեք։ Ինչպես որ մի անգամ ծրագիր ունեինք, եւ այնտեղ մի քանի մարդիկ կային՝ որոշ բրահմիններ, եւ նրանք շատ դեմ էի ինձ, որովհետեւ ես բրահմին չեմ։ Նրանք ասացին. «Մենք չենք ունենա Մոր ծրագիրը»։ Ես չգիտեի այս ամբողջ պատմությունը, նրանք ինձ ոչինչ չէին ասել։ Բայց նրանք եկան իմ առաջ եւ սկսեցին այսպես ցնցվել, եւ ես ասացի. «Ինչու՞ եք այդպես ցնցվում»։ Ասացին. «Մենք բրահմիններ ենք եւ հասկանում ենք, որ Դուք Շակտին եք, եւ այդ պատճառով ցնցվում ենք»։ Ասացի. «Բայց ինչու՞ եք ցնցվում։ Ոչ ոք այստեղ չի ցնցվում։» Եվ նրանք մատնացույց արեցին մի ուրիշ չորս մարդկանց։ Ասացին. «Տեսե՛ք, նրանք էլ են ցնցվում»։ Եվ ես ասացի. «Գնացեք եւ պարզեք, թե որտեղից են նրանք գալիս»։ Նրանք գնացին ու պարզեցին, որ նրանք հոգեբուժարանից են եկել։ Ասացի. «Հարաբերականորեն պետք է տեսնեք, թե ովքեր են ցնցվում՝ դուք եւ այս մարդիկ, ուրիշ ոչ ոք»։ Այնպես որ եթե բացասական ուժեր կան դուք, այո՛, ցնցվում եք, բայց մենք կրկին պետք է տեսնենք, թե որն է օգուտը, ո՞րն է մեր ներսում այս էներգիան ստանալու օգուտը։ Դա շատ կարեւոր է, որովհետեւ մենք շահին միտված մարդիկ ենք։ Ամեն ինչ պետք է օգուտ ունենա։ Որպես այդպիսին, ի՞նչ մենք ունենք, որը այս աշխարհում շահ ունի։ Ոչինչ։ Եթե մենք ունենայինք ինչ-որ բան, որը իսկական օգուտ ունենար, չէինք ընկնի ուրիշ ոչ մի բանի ետեւից։ Ձգտումը դեռ շարունակվում է։ Այդպիսով մենք պետք է եզրակացնենք, որ այն, ինչ ունենք հիմա, վերջնականը չէ։ Վերջնականի օգուտն այն է, որ վերջնականը ստանալուն պես, ամեն ինչ հարաբերական է դառնում, ամեն ինչ հարաբերական է դառնում։ Այսինքն, այն ինչ հարաբերական է դառնում, այդ բոլոր այս փոխվող բաներն են, բոլոր այն բաները, որոնք փչացող են, բոլոր այն բաները, որոնք փորձում են ստրկացնել մեզ, բոլոր այն բաները, որոնք դրսից գրավում են, բայց ներսից օձի նման են։ Եվ այն, ինչ մենք դառնում ենք, առանց կապվածության մի անձնավորություն է։ Հիմա, մեր ունեցած գաղափարը կրոնի որեւէ ընկալման մասին, այն է, որ մենք գնում ենք սահմանափակ եկեղեցի եւ սահմանափակ հասարակություն, սահմանափակ ակումբ, անում ճիշտ նույն բաները, հագնում նույն տեսակի հագուստ, դնում նույն տիպի գլխարկ։ եւ կարծում, թե մենք մի կրոնի ենք պատկանում։ Ոչ մի նման բան գոյություն չունի, այդ ամենը մարդու ստեղծածն է։ Հասկանու՞մ եք, այդ ամենը արհեստական է։ Այն ինչ մարդու ստեղծածն է, արհեստական է, դուք գիտեք դա։ Նրանք նաեւ գրում են մարդու ստեղծած շորերի վրա ասվում է. «մարդու ստեղծած նյութից», այսինքն դա Աստծու ստեղծածը չէ։ Այդ մենք ենք ստեղծել մեր կրոնները եւ մենք էլ կռվում ենք դրանց համար։ Կրոնը մի բան է, որ ձեր ներսում է, ձեր էության մեջ։ Դա ոչ մի ընդհանրություն չունի այն անհեթեթության հետ, որը որ մենք ենք դրանից ստեղծել։ Դա անձի որակն է։ Ինչպես որ ածխածինը քառավալենտ է, այնպես էլ դուք ունենք այս տասը վալենտականությունները։ Եվ եթե այս վալենտականությունները բացակայում են, ապա պատահում է այն, ինչ քիմիական միացություններում, տեսել եք, եթե մի վալենտականություն պակասում է, ապա այն դառնում է բացասական, եւ ապա այն միանում է մեկ ուրիշի հետ։ Այսպիսով դրական եւ բացասական վալենտականություններ կան։ Եթե դուք որոշ լրացուցիչ վալենտականություններ ունեք ձեր մեջ, ապա կցատկեք այլ մարդկանց վրա, եթե պակաս ունեք, ապա կբռնեք որոշներին։ Ճիշտ նույնությամբ է, ինչ քիմիական միացություններում։ Հիմա, այս վալենտականությունները մեր մեջ մեզ հավասարակշռություն տալու համար են եւ այն ինչ Ուորրեն էր ձեզ ասում, դա է նշանակում։ Երբ դուք ստանում եք ձեր Գիտակցումը, ձեր դհարման, ձեր տասը Պատվիրանները լուսավորվում են։ Այսինքն, դուք զորություն եք ստանում, դուք դառնում եք դա։ Դուք կրոնից վեր եք գնում։ Պետք չէ, որ հետեւեք որեւիցե մեկին, պարզապես դառնում եք։ Դուք այնպես ինտեգրված եք դառնում։ Օրինակ, որոշ մարդկանց հարմար չէ, օրինակ, կարտոֆիլը։ Նրանց պարզապես այն դուր չի գալիս, պարզապես չեն սիրում այն։ Մինչեւ Գիտակցումը դա լրիվ հակառակ ձեւով է, եթե նրանք չէին ուտում կարտոֆիլ, նրանք ավելի շատ կսկսեն կարտոֆիլ ուտել։ Գիտակցումից հետո, պարզապես չեք անի դա, չեք անի դա, դուք այնքան ինտեգրված եք։ Մեր ներսի կենսամիջոցը այնպես է լուսավորվում, որ մեր առաջնահերթությունները լիովին փոխվում են. մենք սկսում ենք ամեն ինչ վիբրացիաներով դատել։ Հիմա, մի փոքր աղջիկ ունենք՝ Օլիմպիաին, տեսել եք, նա շատ քիչ է ուտում։ Փաստացի պինդ սնունդ նա չի ուտում։ Բայց եթե ես նրան որեւէ բան եմ տալիս ուտելու, նա կուտի, ուրիշ ոչ մեկից։ Բայց եթե ես նրան որեւիցե բան եմ տալիս, նա նորից կխնդրի ու կուտի դա։ Դա զարմանալի է. նա հասկանում է վիբրացիաները։ Եթե դուք հասկանում եք վիբրացիաները, ապա շատ հեշտ է անեղծ պահել ձեր վալենտականությունները, որովհետեւ դուք ուժ ունեք։ Ոչ միայն դա, այլեւ ձեզ ոչ մի ուրիշ բան դուր չի գալիս, որովհետեւ ձեզ դուր է գալիս վիբրացիաների հոսքը։ Երբ վիբրացիաները հոսում են, Ոգին ձեր կենտրոնական նյարդային համակարգի միջով ուրախություն է ճառագում, ինչը ձեր Ոգու հատկանիշն է։ Ուրախությունը դուք սկսում եք զգալ։ Եվ երբ սկսում եք զգալ ուրախությունը, այդ ժամանակ չեք ուզում դա բաց թողնել։ Ոչ մի բանի դիմաց։ Դուք պարզապես չեք ուզում դա բաց թողնել, ուզում եք վայելել այն։ Այդպիսով դուք դառնում եք գիտելիքը, եւ ուշադրությունը, որը իրականում այս տարածքում է տեղադրված, եւ հոգ է տարվում ձեր լյարդի կողմից, լուսավորվում է։ Ինչպես ձեզ երեկ ասացի, եթե այստեղ նստած ուզում եք զգալ որեւիցե մեկի մասին, կարող եք դա պարզել։ Ինչպես որ քիչ առաջ տեսա մի ջենթլմենի՝ մի փոքր անշնորհք ձեւով նստած, մտածեցի՝ պատշաճ ձեւով չէ նստած, ասացի. «Կարգին նստե՛ք»։ Բայց հետո ես ուշադրություն դարձրեցի նրան, իմացա, որ լավ չի զգում,ասացի. «Ի՞նչ որ խնդիր ունեք»։ Ասաց. «Այո»։ Ասացի. «Ապա, ամեն ինչ կարգին է»։ Այնպես որ ուշադրությամբ դուք անմիջապես հասկանում եք մարդուն, թե ո՞րն է այդ մարդու խնդիրը։ Այստեղ նստած դուք ցանկացած մեկի վիբրացիաները կարող եք պարզել։ Օրինակ, հիմա կարող ենք ասել, եթե ռուսներ չկան, ասեմ, թե ոչ, Բրեժնեւը դիվահարված է։ Հիմա նա դիվահարված մարդ է։ Ես պատրաստվում եմ Ռուսաստան գնալ։ Հուսով եմ կհանեմ նրա դիվահարությունը։ Նա դիվահարված է։ Նրանք դրա հետ պարապսիխոլոգիայով են առնչվում։ Նույնը Ամերիկայում է պատահելու։ Դա տեղի է ունենալու ամենուր, որտեղ փորձում եք այս ոգիներով, սպիրիտիզմով եւ նման բաներով զբաղվել. մենք դա կոչում ենք պրետա վիդյա, սմաշանա վիդյա եւ այդ ամենը, որոնք բացարձակապես սարսափելի բաներ են, դրանց տարբեր բարդ բառեր տալով, ինչպես օրինակ պարապսիխոլոգիա եւ ուրիշ ի՞նչ անուն են տալի՞ս, խարիզմատիկ շարժում եւ նման բաներ։ Դրանք ոչ այլ ինչ են, քան մեռած ոգիներ, ոչ այլ ինչ, քան մեռած ոգիներ։ Բոլոր այդ մարդիկ զբաղվում են հենց միայն ոգիներով։ Նրանք բերում են այդ մեռած ոգիները, եւ դա կոչում Սուրբ Ոգի, պատկերացնու՞մ եք։ Այս խարիզմատիկ շարժումը մի ուրիշ սարսափելի բան է։ Չգիտեմ, թե ինչպես ձեզ ասեմ դրա մասին, բայց պետք է ասեմ, որ ողջ գիտությունը այնքան նուրբ է դարձել, որ ոչ ոք չգիտի, որ սա կարիճային, սարսափելի, սատանայական ուժն է, որ մեր միջոցով աշխատում է եւ մեզ հրապուրում դեպի այդ մեռած ոգիները։ Որոշ մարդիկ ասում էին. «Մա՛յր, լավ եւ վատ մեռած ոգիներ կան»։ Բայց ինչու՞, ինչու՞, ինչու՞ գնալ դեպի մեռածները։ Դուք չգիտեք՝ որն է լավ, որը վատ։ Ինչպե՞ս եք իմանալու, ինչու՞ գնալ դեպի մեռածները։ Մենք պետք է ներկայում լինենք։ Պետք չէ անցյալում լինենք։ Այսպիսով դա է բաներից մեկը, որ պատահում է ձեզ, երբ կորցնում եք ձեր վալենտականությունները, երբ դեպի ձախ եք գնում։ Երբ դուք դեպի աջ եք գնում, միգուցե շատ խիստ լինեք, չուտեք այս սնունդը, այն սնունդը, սա եւ նա, դուք միգուցե շատ եսակենտրոն դառնաք։ Դուք մեկ այլ կողմ եք գնում՝ գերգիտակցական կոչվող, հավաքական գերգիտակցական։ Ձախ կողմը հավաքական ենթագիտակցականն է, իսկ աջ կողմը հավաքական գերգիտակցականը։ Երբ ես սկսեցի իմ աշխատանքը, որոշեցի չխոսել այդ մեռած ոգիների մասին։ Ասացի. «Առանց դրա գլուխ կբերեմ»։ Բայց դա հնարավոր չէ։ Երեք տարի շարունակ ես երբեք չեմ խոսել դրա մասին։ Չեմ խոսել աստվածությունների մասին, ոչ մի բանի մասին չեմ խոսել։ Երեք տարի ես դա հաջողացրեցի, բայց ապա մեր շարքեր մի կին եկավ, ով զբաղվում էր բոլոր այս բաներով, եւ նա այնքան շատ մարդկանց դիվահարեց։ Եվ հազարավոր մարդիկ էին նրա մոտ գնում։ Նա նրանց ասում էր, թե որ ձին առաջինը կգա, թե որտեղ է կորած փողը։ Ամեն տեսակ բաներ, եւ հազարավոր մարդիկ էին խմբվում։ Այստեղ մենք այսքան քիչ մարդիկ ունենք, բայց թող մի տանտրիկ առաջ գա, չեք կարողանա վերահսկել ձեր երթեւեկությունը։ Սա է լինելու իրավիճակը ցանկացած այդ տեսակ սարսափելի մարդկանց ի հայտ գալուց։ Եվ այդ կինը իսկապես ստիպեց ինձ պատմել այս տեսակ բաներից, եւ դա է ինչ կա։ Դրանք գոյություն ունեն։ Այսպիսով դեպի ձախ կամ դեպի աջ գնալիս, դուք դեպի խնդիրներ եք գնում, որովհետեւ մտնում եք մի անհայտ տարածք, որը շատ վտանգավոր է, շատ վտանգավոր։ Ի գիտություն ձեզ՝ քաղցկեղը դեպի ձախ շարժման հետեւանք է։ Ես չեմ տեսել քաղցկեղով մի հիվանդի, ով չի ունեցել այդպիսի փորձառություններ։ Օրինակ, այս կեղծ գուրուները, կամ այս սարսափելի մարդկանց ընդունելությունը, կամ այս ձախակողմյան բաների գրականությունը կարդալը, ինչպես, օրինակ, ի՞նչ է նրա անունը՝ Ռամպա Սամպա՞, եւ բոլոր այսպես կոչված Բուդդիստների։ Այս բաներից ցանկացածը կարող է քաղցկեղ առաջացնել։ Եվ վերջերս ես մի շատ լավ ֆիլմ տեսա սրա վերաբերյալ ձեր այստեղի հեռուստատեսությամբ՝ անգլիական հեռուստատեսությամբ։ Ցույց էին տալիս, որ որոշ բժիշկներ հետազոտություն են արել եւ ասում էին, որ իրենք տեսել են որ քաղցկեղ հարուցում են որոշ սպիտակուցներ, որոնց նրանք ճանաչել էին։ Նրանք կոչում են դրանք որպես 52՝ սպիտակուց 52, 58։ Այդ անունն են նրանք տալիս։ Բայց նրանք ընդունել են, որ դրանք գալիս են մի տարածքից, որը մեզանում ներդրված է արարումից ի վեր։ Այդպիսով դա հավաքական ենթագիտակցականն է։ Եվ նրանք նաեւ լուսանկարել էին։ Այսպիսով հիմա, չնայած, նկատի ունեմ այն, ինչ ես տասը տարի առաջ էի ասել, նրանք հիմա են դա ասում։ Բայց նրանք հասնում են այդ կետին, պարզապես պետք է սահմանը անցնեն։ Նրանք պետք է պարզապես ստանան իրենց Գիտակցումը, եւ քանի որ բժիշկներն իրենք չեն կարող այդ տարածք հասնել, նրանք չեն կարող բուժել քաղցկեղը, ամենաշատը կարող են կանգնեցնել այն կարող են փորձել նվազեցնել հավանականությունը եւ նման բաներ, բայց լիովին բուժում նրանք չեն կարող տալ, որովհետեւ նրանք չեն կարող մարդկանց ամբողջությամբ դուրս հանել այդ տարածքից։ Նրանք միշտ էլ դրա մեջ կքաշվեն, եթե այդ տարածքը այդպես է ստեղծված։ Շատ հետաքրքիր է տեսնելը, թե ինչպես են այս բաները առաջանում մեր մեջ։ Այս կենտրոնը ամենակարեւոր կենտրոններից է, որովհետեւ այն մեզ մեր փնտրումն է տալիս։ Եվ մեր մաքուր փնտրումը պետք է Ոգու համար լինի, ուրիշ ոչ մի բանի։ Բայց այս մարդիկ, ովքեր սխալ են գնում, այդ ամենը, ինչ տեսնում եք այդ տեսակ մարդկանց մեջ, ովքեր իրենց ճակատը սխալ մարդկանց առաջ են խոնարհել։ Նրան բլրակ են ձեւավորել իրենք գլխի վրա, եւ տասնմեկ կենտրոններ կան այստեղ, որոնք պարզապես առաջ են գալիս բլուրների նման։ Եվ սրանք 11 կենտրոններն են, որ կոչվում են Էկադեշա Ռուդրաներ, որոնք մեր կործանման համար են պատասխանատու, վերջնական կործանման՝ Կալկի կոչվող, կամ այն ինչ կոչում ենք Մատրեյա կամ Քրիստոսի ժամանումը սպիտակ ձիու վրա։ Այդ եզրին հասնելուն պես այն ավելի ու ավելի է զարգանում, եւ կործանումը մոտ է։ Պետք է ասեմ, որ անգիտակցականից շատ մարդիկ են մտքեր ստանում։ Տեսել եմ, որ մարդիկ նկարում կամ ցույց են տալիս նկարներ, որոնցում ցուցադրում են մի շատ սատանակայան անձի՝ սարսափելի այս դուրս ընկած բանով եւ քառակուսային ձեւով։ Չգիտեմ, թե ինչպես են ստանում այդ գաղափարները, բայց դա փաստ է։ Այժմ կործանիչ ուժերը նույնպես գործի են անցել։ Նրանք նույնպես իրենց ուժերն են աշխատեցնում։ Մենք պետք է շատ զգույշ լինենք. մենք շատ անհուսալի ենք տեղադրված։ Նախկինում եթե դուք չափից շատ ձախ ու աջ գնայիք, այդքան վատ ձեւով դուրս չէինք ընկնի, մարդիկ էլ նույնպես այդքան շատ չէին մտահոգվում։ Բայց այսօր դուք այնպես անհուսալի եք կանգնած եւ այնքան զգայուն ու խոցելի եք, որ պետք է ծայրահեղ զգույշ լինեք։ Կործանման գործակիցը ամենաարագի վրա է դրված, եւ կառուցման գործակիցը պետք է շատ ավելի արագի վրա դրվի։ Եթե տեսնեք հիմա... երբ ես նայում եմ, թե ի՞նչն է կառուցողական. ոչինչը։ Եթե թերթ կարդաք առավոտից մինչեւ երեկո մեկ լավ նորություն կգա, որ արքայադուստրը մի գեղեցիկ տղա է ունեցել։ Մնացածը սարսափեցնող է։ Դուք նրանց խնդրեք մի գեղեցիկ բան տպագրել. նրանց ասացի տպագրեն Սահաջա Յոգայի մասին, նրանք հետաքրքրված չեն։ Նրանք հետաքրքրվում են, եթե դժբախտություն, դժբախտ պատահար կա, ինչ-որ մարդիկ մահացել են, ինչ-որ մարդիկ՝ սպանվել։ Նրանք ուզում են տեղադրել բոլոր այդ լուսանկարները, թե ինչպես են մարդիկ սպանվել եւ թե ինչ պատերազմներ են տեղի ունեցել, սա եւ նա։ Նրանք ինչ-որ լավ լուրի ժամանակ չունեն։ Ինչ-որ լավ հաղորդագրության, ինչ-որ հույսի, նրանք դա չեն ուզում։ Ահա թե ինչպես է, որ ինչ կազմակերպություն էլ տեսնեք, որ գործում է այսօր, կտեսնեք, թե ինչպես են նրանք մի եսակենտրոն կազմակերպություն կառուցում։ Ցանկացած նույնիսկ բարեգործական կազմակերպություն ոչ այլ ինչ է, քան մի եսակենտրոն կառույց։ Ես ինքս այդպիսի շատ կազմակերպությունների հետ եմ եղել, աշխատել նրանց հետ։ Ես զարմացած էին։ Այդ մարդիկ ոչ մի բարեգործություն չունեն իրենց մեջ։ Բարեգործությունը մի բան է, որ պետք է գա որպես կարեկցանք, պետք է պարզապես հոսի ձեր միջով։ Բայց այն մի տեսակ քողարկություն է՝ ավելի լավ պաշտոն կամ ավելի լավ դիրք վաստակելու համար։ Լրիվ անհեթեթություն է կատարվում։ Անձը, ով բարեգործ է, իրականում մի անձ է, ով ուղղակի հոսում է։ Ո՞վ է ուրիշը բարեգործական լինելու համար։ Եթե իրենք իմ անբաժան մասնիկներն են, ու՞մ եմ ես պատրաստվում բարեգործություն անել։ Եթե այս մատը ցավում է, մի՞թե ես պատրաստվում եմ բարեգործություն անել նրան։ Դե իհարկե, ես պետք է հոգ տանեմ դրա մասին, որովհետեւ այն ցավեցնում է ինձ։ Ես պետք է այն տրորեմ, անեմ ինչ անհրաժեշտ է: Եվ դա է, որ մարդիկ չեն հասկանում։ Մեր ողջ այս տեսակ երեսպատումը մի օր կընկնի, եւ մենք կպարզենք, որ մենք վատնում էինք մեր էներգիան մի շատ, շատ անկարեւոր բանի վրա։ Իրականում ամենանուր թափանցող Ուժն է ամեն ինչ անում։ Մենք չենք անում ոչինչ, հավատացեք ինձ, մենք ոչինչ չենք անում։ Քանի՞ ծաղիկներ են հենց այս պահին միրգ դառնում։ Ո՞վ է անում այդ աշխատանքը։ Քանի՞ սերմեր են ծլում այս պահին, հենց հիմա։ Ո՞վ է անում այդ ամենը։ Քանի՞ երեխաներ են ծնվում այս պահին։ Մարդու մարմնում ոչ մի օտար մասնիկ չի կարող մնալ, ոչ մի օտար մասնիկ։ Այն միշտ փորձում է դուրս մղել դա։ Բայց երբ բանը հասնում է սաղմին, մարմինը ոչ միայն պահում է այն այնտեղ, այլեւ խնամում, սնուցում այն, հոգ տանում, աճեցնում այն։ Եվ երբ գալիս է ճիշտ պահը, նա այն դուրս է հանում։ Ո՞վ է դա անում։ Մենք ամեն ինչ սովորականի պես ենք ընդունում։ Վերցնենք մեր աչքերը։ Եթ դուք բժիշկ եք, կարող եք տեսնել, թե որքան բարդ բան է աչք ստեղծելը, այն որ մենք կարողանում ենք տեսնել մարդկանց այս աչքերի միջոցով։ Ո՞վ է արել այդ ամենը։ Մե՞նք ենք դա արել։ Կարող եք մենք գեթ մեկ աչք ստեղծե՞լ։ Եվ ապա այսքան տարբեր տեսակի աչքեր ենք տեսնում։ Սա Աստծո կարեկցանքն է, սա Աստծո ուժն է, որ ամենուր թափանցող է։ Առաջին անգամ երբ դուք ստանում եք ձեր Գիտակցումը, առաջին անգամ զգում եք այդ կարեկցանքը, զգում եք այդ վիբրացիաները, զգում եք այդ ամենաթափանց Ուժը։ Այժմ դուք կարողանում եք իմանալ, որ ամենաթափանց Ուժը այդտեղ է եւ ապա կարողանում եք տեսնել նրա հմուտ աշխատանքը։ Դուք դա կարող եք աշխատեցնել, կարող եք աշխատեցնել։ Օգտագործե՛ք դա. դուք եք գործիքը, ինչպես ասել եմ։ Դուք վարպետն եք, միայն թե դուք պետք է դառնաք, ստանձնեք այդ ուժը։ Ուորրենը հուսով եմ ձեզ ասել է, թե ինչպես է եկել ինձ մոտ։ Չգիտեմ, ասե՞լ է. նա պարզապես եկավ հեռախոսային զանգով։ Նա իմ հեռախոսահամարն ուներ, եւ այն անձը, ով ուղարկել էր նրան, մեծ գաղափար էր տվել իմ մասին, թե. «Նա հասանելի չէ», սա եւ նա է, լրիվ անհեթեթ բաներ։ Ես ամենահասանելի անձն եմ։ Եվ նա պարզապես ասել էր նրան զանգել ինձ եւ ես ասացի.«Արի՛»։ Նա եկամ իմ տուն եւ ստացավ իր Ինքնագիտակցումը եւ այժմ Ավստրալիայում նա բազում մարդկանց է վերափոխել։ Մենք աշրամներ ունենք Ավստրալիայի յոթ քաղաքներում։ Անգլիան ամենալեթարգիկն է, պետք է ասեմ։ Ավստրալիայի յոթ քաղաքներն այնտեղ են՝ պատրաստ ստանալու այն։ Այնքան շատ մարդիկ են դա աշխատեցնում, որովհետեւ հենց ստանում եք լույսը, այն ուրիշներին եք տալիս։ Այսպիսով հիմա անցնում ենք դեպի մեկ ուրիշ կենտրոն՝ դրա վերեւում, որը Տիեզերքի Մոր կենտրոնն է։ Հայրը այս կենտրոնում է բնակվում, նախորդում՝ Նաբհի չակրայում եւ բարձրանում է վեր եւ ապա հաստատվում աջ կողմում. սա հայրությունն է։ Օրինակ, մի ջենթլմեն երեկ ինձ ասաց, որ իր ասթմայի հետ խնդիրներ է ունեցել։ Չգիտեմ, թե նորից եկել է, թե ոչ, նա այստե՞ղ է։ Այո՛, լավ է։ Հիմա այս ջենթլմենը ասթմա ունի։ Իհարկե, ես նրան ասացի, որ նրա խնդիրը Հնդկաստանի չափից դուրս շատ լոգանքների համակարգից է։ Հնդիկները, հասկանում եք.. մենք չափից շատ ենք լողանում: Բացի այդ, դա գալիս է նաեւ հոր վշտից։ Նրա հայրը մահացել է, եւ հայրն ինքը չի կամենում լքել նրան, նա անհանգստանում է նրա մասին։ Դա մեզանից յուրաքանչյուրի հետ կարող է պատահել, եթե մարդ բարի չէ իր որդու նկատմամբ, դա հայրական սկզբունք է։ Եթե որդին բարի չէ հոր նկատմամբ, ապա հայրն է վնասվում։ Դա հայրական սկբունքն է, եթե այն խոտորվում է ինչ-որ ձեւով, կամ եթե հանկարծակի հայրը մահանում է եւ դուք դրա խայթն եք զգում ձեր ամբողջ կյանքում, այդ ամենը կարող են այստեղ աշխատել, եւ ձեր աջ սիրտը բռնվում է։ Այդպես դուք ասթմա եք ստանում։ Ասում են, որ հոմեոպաթիայում հավատում են, որ շատ լարվելիս եք դա ձեռք բերում, որովհետեւ երբ մենք ավելի լարված ենք, հասկանում եք, ձեր հորն եք հիշում։ Եթե նա այստեղ լիներ, նա կօգներ ինձ։ Դա երբեմն ենթագիտակցականում է աշխատում։ Եվ ահա այդպես դա էլ է գումարվում խնդրին։ Դա այնքան հեշտ է գլուխ բերելը, որ կզարմանաք, որ եթե պետք է պարզապես այդպես բարձրացնեք հոր սկզբունքը այն մարդու մեջ, ով կարող է մերժված հայր լինել, կարող է մի դաժան հայր լինել, ով կարող է մի հայրակորուստ որդի լինել, ցանկացած դեպք կարող է լինել, որ դուք ընդամենը պետք է ձեր ձեռքը այդ հատվածի վրա դնեք եւ մանտրա ասեք, մի ներբողում, որը կբարձրացնի կամ կարթնացնի հայրությունը՝ իր ողջ ծաղկումով, եւ դուք կբուժվեք։ Դա շատ պարզ է։ Կենտրոնական սիրտը կառավարվում է Տիեզերքի Մոր կողմից։ Նա մեզ ապահովության զգացումն է տալիս։ Երբ դուք 12 տարեկան եք դառնում, այս ոսկորը, որ այստեղ առջեւում է, սկսում է հակամարմիններ արտադրել։ Այն ձեր ներսում հակամարմիններ է ստեղծում մինչեւ 12 տարեկան հասակը, եւ ապա այդ հակամարմինները իսկապես դառնում են Տիեզերքի Մոր զինվորները։ Մենք նրան Ջագադամբա ենք կոչում սանսկրիտ լեզվում, եւ նրանք տարածվում են ամբողջ մարմնով, եւ երբ հարձակում է լինում, նրանք միմյանց տեղեկացնում եմ եւ կռվում, հաղթում եմ այն։ Այդ հակամարմինները ստեղծվում են կրծոսկրում, կարելի է ասել կողերի առջեւի հատվածում՝ այնտեղ, որտեղ կողերը հանդիպում են՝ կրծքային հատվածում, այդ մասում։ Նրանք այդտեղ են մնում, ստեղծվում մինչեւ 12 տարեկան հասակը։ Հիմա, կանանց հետ հատկապես պատահում է այն, որ նրանք նաեւ մայրեր են, եւ երբ իրենց մայրությունը վիճարկվում է, նրանք խնդիր են ունենում։ Ինչպես մի կին, ում ամուսինը, օրինակ, սիրաբանում է, թափառող տեսակի աչքեր ունի, եւ կինը անապահով է։ Այդ դեպքում մայրությանը մարտահրավեր է նետվում, եւ երբ այն վիճարկվում է, կինը այդ տեղում խնդիր է ունենում եւ ձեռք է բերում կրծքի հիվանդություն։ Կրծքի քաղցկեղը եւ նման այդ բաները կնոջ անապահովության հետեւանքով են։ Եթե կինը անապահով է, նա կարող է ցանկացած պատճառով լինել անապահով, նա կրծքի քաղցկեղ է ձեռք բերում։ Մի աղջիկ կար, ով ամուսնացած էր կաթոլիկի կամ նման մեկի հետ, միջկրոնական ամուսնություն էր եւ տղայի կողմի մարդիկ փորձեցին նրան շատ անհանգստություններ պատճառել։ Դա շատ տարածված է Հնդկաստանում, բայց այստեղ նույնպես տեսնում եմ, որ այդպես է։ Եվ նրանք փորձեցին նրան այս ու այն բաններն ասել իրեն եւ իր ծնողներին ու նրա սրտում անապահովություն զարգացավ եւ նա ձեռք բերեց կրծքի քաղցկեղ։ Այժմ, երբ մենք դաժան ենք ուրիշների հանդեպ, չգիտենք, որ նրանց քաղցկեղներ ենք տալիս։ Ի՞նչ է մեզանից գնում բարի լինել մի աղջկա հետ, ով ամուսնացել է մեր ընտանիքում, ով մեզ մոտ է եկել։ Մենք վարպետներ ենք ուրիշներին խոցող բաներ ասելու մեջ։ Մենք մանկուց սովորում ենք, թե ինչպես մարդկանց հետ խոսել այնպես, որ նրանք իսկապես վիրավորվեն։ Ուրիշներին վիրավորելով նրանց քաղցկեղ ենք տալիս։ Բայց սա մարդ միայն գիտակցում է, երբ ստանում է իր Ինքնագիտակցումը։ Այդ ժամանակ դուք իսկապես հասկանում եք, թե որքան շատ է մարդ տառապում, որովհետեւ դուք էլ եք մի փոքր ցավ զգում այդտեղ։ Ձեր ամբողջ խոսելու ոճը, վարքագծի ոճը, ուրիշների հետ հաղորդակցումը լիովին փոխվում է։ Այս կենտրոնը շատ կարեւոր է։ Ձախ կողմում մայրական կողմն է, եւ մայրն ինքը, եթե խելագար է, դուք այդտեղում խնդիր եք ունենում։ կարող եք ստանալ, մենք դա կոչում եք սիրտ։ Երկու Սրտեր կան. Մեկը Ոգու Սիրտն է եւ մյուսը Սիրտ չակրան է։ Եթե մայրը ֆանատիկ է. մի անձ է, ով շատ մոլեռանդ է իր սննդի, նման բաների նկատմամբ, ապա երեխաներն այն ստանում են։ Շատ վտանգավոր է երեխաների հետ այդպես խաղալը. լիակատար կարգապահություն պահել երեխաների վրա եւ շարունական պահանջել. «Պետք է ուղիղ քայլես՝ ձիու նման.., այսպես դնես...»։ Երեխաներին պետք է թույլ տրվի իրենց ազատությունն ունենալ։ Իրականում երբ մենք նրանց չափից շատ ճնշում ենք, նրանք խուլիգաններ են դառնում։ Այս պարագայում հնդիկներն ավելի լավն են. գիտեն, թե ինչպես դաստիարակել իրենց երեխաներին։ Նրանք թույլ են տալիս իրենց երեխաներին ամբողջ ազատությունն ունենալ։ Պարզապես տալիս են իրենց ինքնահարգանքի գաղափարը, եւ երբ երեխաները այդպես ազատ են իրենց ծնողների հետ մանկությունում, արդեն չորս կամ հինգ տարեկանում նրանք խիստ արժանապատիվ են դառնում։ Ինչպես օրինակ, ես տեսնում եմ երեխաներին նման բառերին ասելիս. «Դուրս արի, հեռացի՛ր»։ Որտեղի՞ց են նրանք սովորում այս բառերը։ Սովորում են դա իրենց ծնողներից կամ ընկերներից, կամ ինչ-որ մեկից պետք է որ սովորած լինեն, որովհետեւ այս բառերը որպես կանոն չեն ասվում երեխաների կողմից։ «Դուրս կորի՛ր»։ Ես տեսել եմ, թե ինչպես մի փոքր երեխա էր դա ասում. «Դուրս կորի՛ր»։ Նկատի ունեմ սա չափազանց է ինչ-որ մեկին ասելու համար։ Բայց այդպես պատահում է, որովհետեւ մենք չենք հասկանում, թե ինչ պետք է խոսենք երեխաների առջեւ, ինչ պարկեշտորեն։ Կարող ենք ամենաանպարկեշտ մարդը լինել, էական չէ։ Կարող ենք բացարձակապես փտած մարդ լինել։ Նույնիսկ ավազակը գիտի, որ ինքը պետք է իրեն պատշաճ պահի իր երեխաների առջեւ, որովհետեւ երեխաներն էլ ավազակներ կդառնան։ Նույնիսկ մարմնավաճառը, նույնիսկ մարմնավաճառը դա կհասկանա,որ նա չպետք է վարվի այն ձեւով, որ երեխան էլ մարմնավաճառության անցնի։ Առողջ դատողություն է. այն ինչ մենք անում ենք, երեխաները շատ հեշտությամբ վերցնում են, այդպիսով այն ինչ ուզում եք նրանց տալ, ինչին ուզում եք հաղորդակցել այդպես էլ պետք է ձեզ պահեք նրանց առաջ։ Բայց հիմա այսօրվա հասարակաությունում մարդիկ այնքան էլ ուշադրություն չեն դարձնում իրենց երեխաներին, ընդհանրապես։ Նրանք այնպիսին են, կանայք, մայրերը դեռ հարցնացուներ են՝ զբաղված նոր ամուսիններ գտնելով։ Ամուսինները դեռ փեսացուների նման են՝ նոր կանայք փնտրելով, իսկ երեխաները, խեղճերը չգիտեն, թե որ կողմը նայեն։ Աստված գիտի, թե որ որբանոցում են ի հայտ գալու իրենց կյանքում։ Նույնիսկ արդյունաբերությունն է այդպիսին։ Երեկ ես մաքուր բամբակից զգեստ էի ուզում գնել մի փոքրիկ երեխայի համար։ Ոչ մի տեղ չկարողացա գտնել։ Գեթ մեկ զգեստ չկարողացա գտնել ամբողջ Դերբիշիրում եւ նաեւ Լոնդոնում, ի տեղեկություն, որ մաքուր բամբակ լիներ։ Ուզում եմ ասել, որ չենք մտածում, որ երեխաները չեն կարող հանդուրժել այդ արհեստական գործվածքը։ Դա շատ վտանգավոր է, շատ վատ է մաշկի համար։ Երբ դուք երիտասարդ էիք, բամբակ էիք օգտագործում, այստեղ բամբակի գործարաններ ունեիք։ Եվ ինչո՞ւ այդ սարսափելի բաները տալ ձեր երեխաներին, որոնք դուք երբեք չեք ունեցել։ Մինչ նրանք ձեր տարիքին հասնեն, բշտիկներով լի երեսներ կունենան։ Նրանք.. ես չգիտեմ, թե ինչ հիվանդություններ կարող են ունենալ իրենց մաշկին։ Ոչ ոք չի գիտակցում, որ այդ տեսակ վարտիքները, որ օգտագործում եք, այդ բաները, որ նրանց համար օգտագործում եք, շատ վտանգավոր է։ Ես չգիտեմ, թե ինչ է նրանց հետ պատահելու։ Այդ բաները, որ նրանք օգտագործում են, դուք երբեք չեք օգտագործել, երբ երիտասարդ էիք, հավատացեք ինձ, եւ սա այն ժամանակն է, որում իրենց իսկապես անհրաժեշտ է ամբողջական ուշադրություն եւ այժմ այն ժամանակներն են, երբ նրանք բացարձակապես տանջվում են։ Նույնիսկ արդյունաբերությունը չի անհանգստանում նրանց մասին։ Ինչու՞ չարտադրել որոշ բամբակե շորեր փոքր երեխաների համար։ Իրականում, ես կասեի, որ կառավարությունը պետք է օրենք ընդունի, որ. «Ոչ մի երեխայի շոր չպետք է արտադրվի որեւէ արհեստական բանից»։ Դուք կարող եք ունենալ՝ մեծերդ, էական չէ, բայց երիտասարդ երեխաները, դուք նրանց չեք կարող ատոմական ռումբեր տալ հագնելու։ Սա չափազանց է, եւ այս ներկայից ժամանակները, կարծում եմ, ամենադաժանն են երեխաների համար։ Այդ պատճառով է, որ շատ քիչ երեխաներ են ցանկացել ծնվել այս զարգացած երկրներում։ Մենք այդ բեռը պետք է կրենք Հնդկաստանում։ Եթե դուք բարի չեք երեխաների հանդեպ, պատկերացնում ե՞ք, 2 երեխա սպանվում է իրենց ծնողների կողմից, այս ի՞նչ տեսակ հասարակություն ունենք։ Ամեն շաբաթ հենց միայն Լոնդոն քաղաքում, Ես կարծում էի Անգլիայում, բայց ինձ ասացին՝ դա միայն Լոնդոն քաղաքում, երկու երեխա է սպանվում իրենց ծնողների կողմից, մինչդեռ ես գեթ մեկ այդպիսի դեպք չեմ լսել Հնդկաստանում։ Երեխաների հանդեպ այսպիսի դաժանությամբ ես չգիտեմ, թե կանայք ինչ են անում։ Ու՞ր են պատրաստվում տանել իրենց կազմվածքներն ու իրենց գեղեցկությունն ու ամեն ինչ Աստծո առաջ։ Այդպիսի դաժանություն, այդպիսի եսակենտրոնություն, ապա այդ ամենով երեխաների մեջ ձեւավորում է այս պայքարը եւ նրանք սրտի գերարագ բաբախյուն են ունենում, շատ թույլ սիրտ։ Նրանք ձեր վստահության տակ են, Աստված ձեզ տվել է այդպիսի գեղեցիկ երեխաներ, որ դուք Նրան պետք է շնորհակալ լինեք դրա համար։ Նրանք ինչ-որ ավելցուկային քանակ չեն, որ ձեզ մոտ են եկել. դա օրհնանք է, որ Աստված ձեզ երեխաներ է տվել։ Եթե Հնդկաստանում մի կին երեխա չի ունենում, նա կգնա եւ կլացի եւ կխնդրի ամեն Աստծու ու ամեն մարգարեի եւ բոլորին, որ ինքը պետք է երեխա ունենա։ Մինչդեռ Գերմանիայում այժմ դեպի -5% աճ է ընթանում։ Նրանք այն կնոջը, ով 5 երեխա ունի վճարում այնքան, որքան Վարչապետին եւ նույնիսկ ավելի շատ, բայց նրանք չեն ունենում, ասում են. «Ես կկորցնեմ իմ կազմվածքը»։ Ու՞ր եք պատրաստվում տանել այդ կազմվածքները, ես չեմ հասկանում։ Ինչի՞ համար են այդ կազմվածքները։ Ո՞վ է հետաքրքրված ձեր կազմվածքներով։ Ինչու՞, ինչու՞, ինչու՞ մենք պետք է մեզ այդքան էժան դարձնենք։ Մենք մայրեր ենք եւ պետք է հպարտ լինենք մեր մայրությունով։ Մայրությունը ամենաբարձր բանն է, որին կինը կարող է հասնել։ Նկատի ունեմ, ես հասել եմ դրան, որովհետեւ ես Մայր եմ հազարավորների համար։ Կարծում եմ ՝ դա ամենամեծ բանն է, որ կարող է պատահել կնոջ հետ՝ մայր դառնալը։ Ե՛վ Մայր, եւ՛ Գուրու, պատկերացրե՛ք իմ դժվար կացությունը։ Շատ ավելի վատ է, որ դու պետք է ասես քո երեխաներին որ ինչ-որ բանը պետք է արվի, եւ դու նրանց այնքան շատ ես սիրում, որ չես ուզում ասել դա։ Ապա դու պետք է որոշ փոքր, քաղցր հնարքներ խաղաս նրանց հետ՝ իրենց ետ բերելու համար։ Այնքան հետաքրքիր ու գեղեցիկ կյանք է մայր լինելը։ Մենք պետք է հպարտ մայրեր լինենք։ Բայց պետք է ասեմ, որ տղամարդիկ էլ են մեղավոր, որովհետեւ իրենք չեն հետաքրքվում մայրերով, նրանք ավելի ու ավելի երիտասարդ աղջիկներով են հետաքրքրվում։ Դա այլասերվածության նշան է, ասում եմ ձեզ։ Դա կատարյալ այլասերվածության նշան է։ Մուհամեդ Սահիբի ժամանակ շատ, շատ կանայք կային եւ շատ քիչ տղամարդիկ, որովհետեւ շատ շատերը սպանվել էին։ Այդպիսով Մուհամեդ Սահիբը չգիտեր, թե ինչ անել։ Եվ նա մտածեց. նրանք պրագմատիկ էին։ Ինչպես երեկ ասացի, հասարակության հետ պետք է պրագմատիկ լինել։ Այդպիսով Նա ասաց. «Լավ, մենք պետք է ամուսնություններ ունենանք», որովհետեւ առանց ամուսնության ցանկացած տեսակի հարաբերություն ադհարմիկ է՝ վալենտականություններին հակառակ է։ Այնպես որ Նա ասաց. «Մենք պետք է ամուսնություններ ունենանք։ Լավ, այժմ մենք շատ կանայք ունենք, ուրեմն եկեք կանանց բաշխում անենք՝ ըստ ներկա տղամարդկանց։ Եթե դուք ավելի շատ տղամարդիկ ունեք, ապա մենք հակառակ ձեւով կանենք։ Բայց մենք պետք է ամուսնանանք»։ Այսինքն, մենք պետք է կոլեկտիվ վավերացում ստանանք, կոլեկտիվ հաստատումը պետք է լինի՝ օրհնվելու համար։ Եվ Նա ասաց. «Լավ, ամուսնացեք 5 հոգու հետ»։ Բայց Նա Ինքը զարմացած էր, որ այդ ժամանակ մարդիկ այնքան զգայուն էին, որ չէին ամուսնանա երիտասարդ աղջիկների հետ. ծեր մարդիկ չէին ամուսնանա երիտասարդ աղջիկների հետ։ Նրանք ասում էին. «Ինչպե՞ս կարող ենք ամուսնանալ այս երիտասարդ աղջիկների հետ»։ Հասկանու՞մ եք։ Այդպիսով Նա ասաց. «Ոչ, շատ լավ, ես էլ մեկի հետ կամուսնանամ, որովհետեւ, ուր են գնալու բոլոր այս աղջիկները. ոչ մի երիտասարդ չի մնացել, ի՞նչ անել»։ Բայց այս օրերին, եթե 80 տարեկան մի ծեր մարդու հարցնեք, նա շատ պատրաստակամ կլինի ամուսնանալ 18 տարեկան աղջկա հետ։ Հիմար, ծեր մարդ ես նրան կանվանեմ, որովհետեւ նա չի հասկանում։ Նա չի հասկանում, որ այդ աղջիկը չի հարգելու նրան որպես ամուսին եւ նա չի կարողանալու վայելել կյանքը որպես ամուսին։ Նա պապիկ է կամ նախապապիկ անվանեք, նա պետք է որպես մեծ պապիկ իրեն պահի. դա է կատարյալ փոխհարաբերությունը, որ ինքը պետք է ունենա երիտասարդ աղջկա հետ։ Բոլոր այս իդեալները այժմ շփոթմունքի են վերածված՝ ուրիշների հետ մեր փոխհարաբերությունները։ Ամեն կին պետք է գրավիչ լինի, ինչու՞։ Ամեն տղամարդ պետք է գրավիչ լինի, ինչու՞։ Ինչի՞ համար։ Ի՞նչ եք դուք դրանից ստանալու։ Ո՞րն է դրա օգուտը։ Գրավչությունը նորմալ է, քանի դեռ դուք վանող չեք, քանի դեռ դուք կատարյալ փոխհարաբերություն եք պահպանում ուրիշների հետ։ Եթե փոխհարաբերությունը դառնում է ոչ այլ ինչ, քան շան կամ պոռնիկի նման, ապա ավելի լավ է այդ տեսակ գաղափար չունենալն է։ Բացարձակապես սխալ է վազելը մի բանի ետեւից, որը մեր ճանապարհին չէ։ Մարդիկ պետք է արժանապատվությամբ ապրեն եւ իդեալականության լիակատար զգացումով, ինչ վերաբերում է իրենց՝ ուրիշների հետ ունեցած փոխհարաբերություններին։ Եթե դուք միայն ասեք. «Ի՞նչ սխալ բան կա», ապա դա փաստարկ։ Ամեն ինչ սխալ է եւ ամեն բան սխալ է։ Միայն մի բան չէ սխալ, այլ ամենը, ամեն ինչ սխալ է։ Բայց եթե դուք ուզում եք ծաղկող հասարակություն ունենալ, ապա պետք է պահպանեք ձեր ընտանեկան կյանքի իդեալները, դա շատ կարեւոր բան է, բայց դա ձեզ հետ անմիջապես պատահում է՝ Ինքնագիտակցում ստանալուն պես։ Պետք չէ որ դրա մասին դասախոսություն կարդամ, դուք պարզապես դա անում եք։ Դուք պարզապես շատ լավ ամուսին եւ շատ լավ կին եք դառնում։ Գեղեցիկ ընտանիքներ կարող են դուրս գալ Սահաջա Յոգայից, այնքան շատերը կան, կտեսնեք նրանց։ Այնքան շատ գեղեցիկ ընտանիքներ կան հիմա Սահաջա Յոգայում, եւ այժմ այն մեծ երեխաները, մեծ իմաստունները, ովքեր ուզում էին ծնվել, նրանց մոտ են ծնվում։ Շատ մեծ, վսեմ երեխաներ ուզում են ծնվել այս Անգլիայում։ Եվ շատերը ծնվել են, բայց չգիտեմ, թե ինչպես են նրանց հետ վարվում, մարդիկ հասկանու՞մ են նրանց, թե՞ ոչ։ Նրանք վիբրացիաներ չունեն՝ պարզելու, թե նրանք իմաստուններ են, թե ոչ։ Բայց գիտակցած ծնված երեխաներն այնքան շատ են Անգլիայում, որ ես երբեմն ափսոսում են, թե ինչպես են նրաց հետ վարվում։ Ոչ ոք չգիտի, որ նրանք գիտակցած են ծնվել. նրանց խոսելակերպը ոչ այլ ինչ է, քան իմաստություն։ Բոլոր այս երեխաներին անպատվում ու նվաստացնում ենք մենք, ովքեր այդքան անտեղյակ ենք նրանց մասին։ Պետք է ասեմ, որ նրանք շատ քաջ են, շատ խիզախ՝ ծնվելով երկրներում, որտեղ իրենք չեն գնահատվում եւ չեն հոգում իրենց մասին։ Մեկ այլ ծայրահեղություն է մեր երկրում, պետք է ասեմ, որում մարդիկ իրենց ողջ երկիրը կվաճառեն իրենց երեխաների համար։ Նկատի ունեմ, դա շատ հեռու է գնում, դա մեկ այլ անհեթեթություն է, որ մենք անում ենք։ Բայց ինչ-որ տեղ մեջտեղում այն է, որ դուք սիրում եք ձեր երեխաներին, հարգում նրանց, նրանք ձեզ են վստահված, նրանք գիտակցած հոգիներ են, իմաստուններ են։ Նրանք հիմնասյուններն են այն նոր աշխարհի, որը գալու է, եւ սա է, որ մայրը պետք է սովորի։ Մոր արժանապատվությունը պետք է հարգվի։ Համոզված եմ՝ դուք բոլորդ շատ հարգել եք ձեր մայրերին։ Բայց այժմ որպես մայրեր չգիտեմ, թե արդյոք կհարգվեք։ Երբ սա հիմնադրվի, որ մայր լինելն ինքնին ամենաբարձր պաշտոնն է, որին կինը կարող է հասնել եւ նա պետք է հարգվի, բոլոր առաջնահերթությունները կփոխվեն նաեւ կանանց շրջանում։ Որովհետեւ ի՞նչ կարող են նրանք անել։ Նրանք տեղ չունեն որպես մայրեր, այդ պատճառով էլ կուշտ իրենց երեխաներից, մտածում են. «Ո՞րն է այս մայրության օգուտը։ Սա անշնորհակալ գործ է»։ Այս ամենը կարող է փոխվել միայն, երբ մարդը իր ներսում փոխվում է, երբ վերափոխություն է տեղի ունենում։ Հենց հիմա, սա քարոզներից մեկն է, որ կարող էիք լսել ինչ-որ տեղ մի շատ, պետք է ասեմ, ուղղափառ վայրում։ Բայց այս ամբողջ ուղղափառությունը ձեր անբաժան մասն է դառնում, եւ դուք այնքան համահունչ եք դառնում դրա հետ, բացարձակապես համահունչ։ Ձեզ դա դուր է գալիս։ Ձեզ դուր է գալիս սիրելը ձեր կնոջը եւ ուրիշ ոչ ոքի այդ ձեւով։ Եվ ամուսնուն դուր է գալիս նրան հատուկ ձեւով սիրելը, իսկ կինն էլ ուզում է իր ամուսնուն սիրել մի հատուկ ձեւով։ Դա պատահում է։ Ոչ մի անվստահելիություն չկա։ Այլապես տուն եք վերադառնում եւ պարզում, որ ձեր կինը փախել է ինչ-որ մեկի հետ. պատկերացնու՞մ եք ինչ իրավիճակ է։ Ինչ ես եկել էի, առաջին իսկ տարին այնպիսի մի շոկ էր ինձ համար։ Մենք մի հարեւանուհի ունեինք։ Նա 48 տարեկան էր, իսկ նրա որդին մոտ 22 տարեկան, ու նա մոտ 20 տարեկան ընկեր ուներ։ Այդ կինը փախավ այդ 20-ամյա տղայի հետ, եւ նա դեռ ուրիշ երեք երեխա ուներ, որոնց թողեց; Տունը վաճառվեց, ամբողջ տնային տնտեսությունը, որովհետեւ ըստ օրենքի նա կեսն է ստանում, ունեցվածքի կեսը կամ նման մի բան, եւ երեք դուստրերը այժմ փողոցում են, այդ երեք կրտսեր երեխաները դուստրերն էին, որոնք փողոցում են։ Ո՞վ է հոգ տանելու նրանց մասին։ Կինը՝ 48-ամյա կինը, դեռեւս հարսնացու է, գիտե՞ք։ Եկեղեցի է գնում եւ ամուսնանում է։ Այս ամենում արժանապատվություն չկա, սեր չկա, ջերմություն չկա։ Քրիստոսին եք հետեւում, Քրիստոս ասել է. «Դուք ասում եք, մի՛ շնացիր, ես ասում եմ շնացող աչքեր մի ունեցի՛ր»։ Նա մինչեւ այդ նուրբ մակարդակն է գնացել։ Մենք Քրիստոսին ենք հետեւում, խաչ ենք կրում, եկեղեցի ենք գնում։ Որտե՞ղ ենք մենք։ Այդպիսով ես մեկ ուրիշ կենտրոնի եմ հասնում՝ Վիշուդհիին։ Սա շատ կարեւոր կենտրոն է մարդկանց մեջ, որովհետեւ երբ այս կենտրոնն արթնանում է, դուք դիտորդ եք դառնում։ Դուք դառնում եք հավաքականը։ Սա հավաքական էակի կենտրոնն է։ Դուք դառնում եք, ես նորից եմ ասում, հավաքական էակը, երբ այս կենտրոնն արթնանում է։ Շատ կարեւոր կենտրոն, եւ այժմ, քանի որ ես ձեզ հետ եմ, պետք է ասեմ, թե ինչից ենք մենք տառապում եւ ինչից են հնդիկները տառապում։ Արեւելքի մարդիկ ուրիշ բանից են տառապում։ Օրինակ, արեւելքի մարդիկ տառապում են չափից շատ խոսելուց: Աջ կողմի Վիշուդհի ենք մենք դա անվանում։ Իսկ արեւմուտքինները ընդհանրապես չխոսելով են տառապում՝ հատկապես անգլիացիները երբեք չեն խոսում։ Իրականում դուք նրանց պետք է ճմկթեք։ Եվ նրանք երբեք չեն ծիծաղում, դա է խնդիրը, նրանք պարզապես ժպտում են եւ դա համարվում է կիրթ վարք, բայց դա երբեմն մի փոքր ձանձրացնող է։ Հիմա, ձախ Վիշուդհին մի բան է, որը շատ, շատ ավելի նուրբ է, քան մենք կարծում ենք։ Մի շատ ծիծաղելի իրավիճակ է, երբ դուք ձախ Վիշուդհի եք ձեռք բերում, ինչը շատ սովորական է արեւմտյան մարդկանց շրջանում, որովհետեւ նրանք մեղքի նոր զգացում են զարգացրել։ Նկատի ունեմ յուրաքանրչյուրը մեղավոր է։ Առանց դատարան գնալու, առանց որեւէ մեղք գործելու, բոլորը անընդհատ մեղավոր են։ Ինչպես օրինակ մի տիկին. «Օ, ես այնքան մեղավոր եմ»։ «Ի՞նչ է պատահել»։ «Ես նրան շնորհակալություն չասացի»։ Դե կարեւոր չէ։ Ի՞նչ կա մեղավոր զգալու ի վերջո։ «Օ, ես այնքան մեղավոր եմ»։ «Ի՞նչ է պատահել»։ «Ես սուրճը թափեցի»։ Դե ոչինչ, էական չէ, դա կարելի է մաքրել, ի՞նչ կա մեղավոր զգալու։ Բայց մի անհայտ մեղք մարդիկ ունեն. նրանք չգիտեն, թե ինչու են մեղավոր, ինչու են նրանք անընդհատ այդ զգացումը ունենում։ «Օ, Աստված իմ, ես չպետք է դա անեի, ես չպետք է դա անեի»։ Ի՞նչ մեղք։ Ի՞նչ մեղք մենք կարող ենք ունենալ։ Եվ այս մեղքը մի սարսափելի բան է։ Ես նկատել եմ. սկսած Ամերիկայից, Անգլիան, Պորտուգալիան, Իսպանիան, Իտալիան, այդ բոլորը, Շվեյցարիան, բոլոր այս վայրերը ոչ այլ ինչ են, քան ձախ Վիշուդհի։ Դա առաջին եւ վերջին խնդիրն է, որ ես պետք է հաղթահարեմ։ Մի կին վեր կացավ եւ ասաց. «Մայր, ես մեղավոր եմ Վիետնամի պատճառով»։ Ես ասացի. «Վիետնա՞մ։ Դա վաղուց արդեն վերջացել է։ Ի՞նչ ես անելու դրա համար»։ «Չէ, բայց ես մեղավոր եմ դրա համար»։ «Բայց ինչու՞։ Ի՞նչ ես անելու դրա վերաբերյալ, ի՞նչպես ես առնչված դրա հետ, ո՞րն է քո փոխհարաբերությունը դրա հետ, ինչու՞ ես դու մեղավոր»։ «Ես պարզապես մեղավոր եմ զգում»։ Ես ասացի. «Դա անհեթեթություն է»։ Դրա պես բոլորը ձեւավորել են այս բանը։ Հիմա որտեղի՞ց է դա գալիս։ Եկեք տեսնենք աղբյուրը։ Առաջին աղբյուրը Աստվածաշնչից է գալիս, որը շատ սխալ է մեկնաբանված՝ ասելով, թե. «Դուք մեղավոր եք, ի ծնե մեղավոր»։ Նկատի ունեմ, աբսուրդ է։ Այն ինչ դա նշանակում է այն է, որ դուք եք միայն, որ գիտակցում եք մեղքը, այլ ոչ կենդանիները։ Դուք եք, որ գիտակցում եք ձեր անգետությունը, եւ ոչ կենդանիները։ Դուք եք, որ գիտակցում եք ձեր կուրությունը, մյուսները՝ ոչ, կենդանիները՝ ոչ։ Ինչու՞։ Որովհետեւ ձեր ներսում ձեւավորված է այդ եսը։ Այդ եսը, ինչպես ձեզ երեկ եմ ասել, ձեւավորվում է, որովհետեւ էգոն եւ սուպերէգոն այս կետում հանդիպում են։ Քանի որ դուք բարձրացրել եք ձեր գլուխը, քանի որ այս չակրան պետք է լուսավորվեր։ Դուք բարձրացրել եք ձեր գլուխը եւ այս էգոն եւ սուպերէգոն գնացել եւ հանդիպել են այստեղ, այն կալցիֆիկացել է։ Դուք ստացել եք ձեր եսը եւ այդ պատճառով եք մտածում, թե. «ես սխալ եմ արել» կամ «ես ճիշտ եմ արել»։ Կենդանիները այդպես չեն մտածում, նրանք մտահոգված չեն։ Նրանք պետք է անեն այն, ինչ անում են, ուզում են անել։ Երբեք չեն նստում ու ասում. «Ես մեղավոր եմ»։ Երբեւէ հանդիպե՞լ եք որեւէ կենդանու, ով այդպես կասեր, բացի մարդկային էակներից, անընդհատ։ Հիմա սա եկել է, դա առասպել է, մի շատ մեծ առասպել է, որի հետ դուք ապրում եք։ Դա բացարձակապես հորինվածք է, հավատացեք ինձ։ Նման բան գոյություն չունի, որպիսին մեղքն է։ Եվ այդ մեղքը ձեզ ուտում է անընդհատ, այն ձեզ իներտ է դարձնում, այն ձեզ ստիպում է այդպես կորուսյալ զգալ։ Եվ այս կենտրոնը շատ կարեւոր է, որ բացվի։ Այնպես որ նախեւառաջ որեւէ ծրագիր սկսելուց առաջ ես նրանց ասում եմ, որ մի մանտրա դուք պետք է ասեք. «Մա՛յր ես մեղավոր չեմ, Մա՛յր, ես մեղավոր չեմ»՝ 16 անգամ. դա որպես պատիժ մեղավոր լինելու համար։ Եթե մեղավոր եք, պետք է պատիժի միջով անցնեք, լա՞վ։ Այնպես որ սա է պատիժը ձեզ համար. ասել. «Մա՛յր ես մեղավոր չեմ, Մա՛յր ես մեղավոր չեմ»։ Դա ասեք 16 անգամ, եւ ահա թե ինչպես եք ազատվում դրանից։ Դա այնքան գործնական է, դա աշխատում է։ Դրա պատճառով դուք սպոնդիլիտ եք ունենում, սրտում ցավ եք ունենում, դուք .. ունենում եք, ինչ անվանում եք, սառը ձեռքեր։ Ամեն տեսակ խնդիրներ եք ունենում դրա պատճառով, եւ այդ ամենը այս առասպելական մեղքի պատճառով, որ դուք մշակել եք։ Հիմա մեկ ուրիշ առասպել է առաջ գալիս։ Դրա աղբյուրը կարծում եմ հոգեբաններն են։ Այսպես կոչված հոգեբանները։ Նրանք ոչ մի գաղափար չունեն հոգուց, որովհետեւ նրանք հոգու մեջ մտնելու ոչ մի ճանապարհ չունեն։ Այն ինչ իրենք անում են, ձայնագրել, պարզելն է եւ փորձել մարդկանց բուժելը։ Քանի խելագա՞ր մարդ են նրանք բուժել։ Սահաջա Յոգան պետք է որ հարյուրավորների բուժած լինի։ Քանի՞ խելագար մարդու են նրանք բուժել։ Նրանք ոչ ոքի չեն բուժել։ Ընդհակառակը, եթե դուք հոգեբանի մոտ գնաք, դուք հնարավոր է ավելի խելագար դառնաք նրանց իսկ խելագարությունից։ Որովհետեւ այդ հոգեբանները, երբ նրանք խոսում են մարդկանց հետ, չգիտեն որ պաթոլոգիկ դեպքերի հետ են առնչվում, աննորմալ դեպքերի։ Եվ երբ դուք պաթոլոգիական դեպքերի հետ եք առնչվում. դուք ինքներդ թունավորվում եք դրանից, կամ կարելի է ասել վարակ գոյություն ունի։ Իսկ դուք չգիտեք, թե ինչպես պաշտպանել ձեզ։ Յունգը միակ հոգեբանն է, ես կասեի, որովհետեւ նա միանգամայն կատարյալ անձ էր՝ իր ինքնագիտակցումը ստանալուց հետո, ով խոսել էր այն մասին, որ բժիշկը կարող է հիվանդանալ։ Այժմ նրանք սկսում են պաթոլոգիկ դառնալ, ինչպես օրինակ խեղճ Ֆրոյդը՝ թերհաս։ Նա էր, որ սկսեց խոսել սեքսի եւ նման բաների մասին, բայց նա ինքը այլասերված մարդ էր։ Նա մահացավ քաղցկեղից, ինչի՞ն նա հասավ իր սեփական կյանքում։ Նա այնպիսի մի այլասերմած մարդ էր։ Նկատի ունեմ, պատկերացրեք, մի թշվառ հոգի էր, ով քաղցկեղից մահացավ։ Ինչպե՞ս նա կարող է բոլորին ուղղորդել որեւէ կետի ընդհանրապես։ Այժմ նրա բոլոր ասածները մենք Աստվածաշնչի նման ընունել ենք։ Ավելին քան Աստվածաշունչը, մարդիկ հավատում են Ֆրույդին։ Ավելի շատ, քան Քրիստոսին։ Նրանք իսկապես հավատում են նրան։ Եվ եթե մի պարզ նախադասությունով ասենք կարելի է ասել, որ նա բոլորին դարձրել է սեքսի մակարդակը։ Դուք դրանից վեր ոչինչ եք, ոչինչ ավելին, քան դա, ոչ մի ուրիշ բան։ Պատկերացրեք, ձեր արժանապատվությունը իջեցնել այդ մակարդակի։ Միայն որպես Մայր է, որ ես նրան մի շնորհ եմ անում, ասելով, թե խեղճ մարդը հավանաբար պաթոլոգիական դեպքերի հետ է առնչվել եւ վարակվել ու մարդկանց այս սխալ մտքերն է տվել։ Նա միայն պսիխիկայի հետ է առնչվել՝ ձախ կողմի, որը նույնպես այստեղից է սկսվում, բայց վերջանում է այնտեղ, ավարտվում է ձեր սուպերէգոյի մեջ։ Այսպիսով սեքսի կախվածությունը ձեզ տանում է դեպի սուպերէգո, այսինքն, այն տանում է ձեզ դեպի ձեր ենթագիտակցական միտք եւ դեպի ձեր հավաքական ենթագիտակցական։ Հիմա, բոլոր ձեր խնդիրները, որ գալիս են սեքսի միջոցով, սրա պատճառով են։ Էմոցիոնալ վարքը եւ բոլոր այլասերությունները ձեզ դեպի հավաքական ենթագիտակցական են տանում։ Մի աղջիկ կար Հնդկաստանում, ինչը շատ աննորմալ էր, նա եկավ ինձ մոտ եւ ասաց, որ ինքը ուզում է աղջիկների հետ լինել եւ ուզում է աղջկա հետ ամուսնանալ, ուզում է տղամարդու պես հագնվել։ Ես նրան ասացի. «Իսկապե՞ս»։ Այդպիսով ես նրան Սահաջա Յոգայի մի որոշ բուժում տվեցի եւ պարզեցի, որ նրա մեջ տղամարդ էր։ Նա ոչնչի էր վերածվել։ Մի տղամարդ էր դիվահարում նրան եւ նրան այդ մտքերը տրվում էին այդ մարդու միջոցով։ Եվ ահա թե ինչպես էր նա այդպես խոսում. դիվահարված էր։ Բոլոր այս աննորմալությունները գալիս են դիվահարումների միջոցով։ Մի աղջիկ կար Կուբայում, ով եկել էր ինձ տեսնելու Կուբայից, Ամերիկայում, մի կարճահասակ աղջիկ, շատ փոքրամարմին, փոքր, գեղեցիկ արտաքինով աղջիկ։ Եվ նա.. իր ամուսինը ինձ ասաց. «Մայր, զարմանալի է, իմ կինը կարող է վերցնել վիսկիի շիշը, այսպես խմել մինչեւ վերջ դատարկել»։ Եվ ես ասացի. «Լավ, նստի՛ր»։ Ես աղջկան բանդհան արեցի, ինչպես որ մենք անվանում ենք, եւ ես տեսա մի մեծ, հսկայական, կարծես մի թափառական, իսկապես մի շատ հսկա նեգր նրա միջից դուրս եկող, եւ ես նայեցի աղջկան։ Ասացի. «Դու որեւէ նեգրոյի գիտե՞ս»։ Նա ասաց. «Մա՛յր, Դուք տեսնու՞մ եք նրան։ Դուք տեսնու՞մ եք նրան։ Նա է, որ խմում է, ես չեմ խմում». ինձ ասաց։ Եվ երբ նա հեռացվեց նրանից, նա մի այնքան քաղցր կին դարձավ իր ամուսնու համար։ Այս բոլոր աննորմալ վարքերը, երբ դա չափից շատ եք անում, մեզ տանում են դեպի հավաքական ենթագիտակցականը, որտեղ բռնվում եք բոլոր այդ սարսափելի մարդկանցով։ Դա ձեզ կարող է նաեւ տանել դեպի հավաքական գերգիտակցական, եթե շատ, շատ եսասեր դառնաք։ Այդ ժամանակ դուք կարող եք Հիտլեր դառնալ։ «Ի՞նչ կա որ։ Ի՞նչ սխալ բան կա։ Ի՞նչն է սխալ Հիտլերի հետ»։ Ոչ մի սխալ բան, նա կատարելապես ճիշտ էր, երբ ասում էր, որ եկել է փրկելու ողջ Արիական ցեղը, եւ նրա քիթը հատուկ ձեւով սարքած տեսակի էր. Աստված պետք է որ զարմացած լիներ այդ ամենը լսելով։ Նկատի ունեմ պետք է ինչ-որ բազմազանություն ստեղծել, չէ՞։ Բայց սա է, ինչ կա։ Այս անհեթեթ բաները, որ մենք անում ենք մեր կյանքում, ինչպես ասելը. թե. «Ի՞նչ կա որ»։ Մենք ցատկում ենք այն փոսերի մեջ, որոնցից դուք չեք կարող վերադառնալ՝ առանց գլխի վրա որեւէ բեռ կրելու, եւ այդ բեռները ամեն ինչ աշխատեցնում են, եւ դուք դառնում եք այդպիսի աննորմալ մարդիկ։ Ապա դուք կկանգնեք փողոցում եւ կգոռաք խելագարի նման, եւ եթե հրահրեք նրանց, նույնիսկ ավելի վատ կլինի, այնպես որ ավելի լավ է նրանց հետ չխոսել եւ չբանավիճել։ Մոռացեք նրանց։ Բոլոր այդ ֆանատիկները, որ մենք տեսնում ենք, ոչ այլ ինչ են, քան դիվահարվածներ։ Նրանց մեծ մասը դիվահարված է։ Ես կասեի նախագահներներից եւ բռնակալական մարդկանցից այնքան շատերը, նրանց մեծ մասը դիվահարված է։ Ես հանդիպում են նրանց հետ, ձեռք եմ սեղմում, նրանք դողում են իմ առջեւ, եւ ես իմանում եմ, որ նրանք դիվահարված մարդիկ են։ Ինչպե՞ս է, որ նրանք այդտեղ են։ Նրանք չպետք է այդտեղ լինեն, նրանք դիվահարված են, նրանք այլ մարդկանց են դիվահարում, ստիպում նրանց աշխատեցնել ու սկսվում է այս ամբողջ ագրեսիվությունը իրենց իշխող ուժերի միջոցով։ Այսպիսով այս կենտրոնն է, որ ձեզ ետ է վերադարձնում նորմայի, եւ ապա, Կունդալինիի բարձրանալուն պես, երբ այն դիպչում է ձեր գաղթունի շրջանին եւ բացում այն, ապա ձեր ձեռքերով, այս կենտրոնի միջոցով, այդ հավաքական անձնավորությունը սկսում է դրսեւորվել։ Դուք դառնում եք հավաքական անձնավորությունը, դուք դառնում եք։ Նորից եմ ասում, սա իրականացումն է։ Այնպես չէ, որ. «Մենք քույրեր եւ եղբայրներ ենք, եկեք Միացյալ Ազգեր հիմնենք եւ լավ փող աշխատենք դրանից»։ Սա իրականացումն է, որ դուք ձեր ներսում զգում եք այլ անձին, եւ սա է, որ ամենակարեւորն է։ Այս կենտրոնը, ես կարող եմ սրա մասին չգիտեմ, թե քանի ժամ խոսել, բայց այս կենտրոնը 16 ենթահանգույց ունի, եւ այն հոգ է տանում ձեր աչքերի, քթի, ականջի, կոկորդի, ամեն ինչի, վզի մասին։ Նույնիսկ ձեր դեմքը եւ այդ ամենը նրա միջոցով են կառավարվում։ Հավաքական անձնավորությունը, հավաքական էակը մի դեմք ունի, որը այնպիսի գործակիցներ ունի, որ նույնիսկ դեմքը կարող է վիբրացիաներ ճառագայթել։ Բայց սա միայն վիբրացիաներով կարելի է տեսնել, դուք կիմանաք, թե ով է հավաքական էակ։ Ամենակարեւորը գլխի այս հատվածն է, որտեղ, ձեզ ասել եմ, որ երբ խոնարհվում եք սխալ բանների առջեւ, դա ամենամեծ արգելքն է, ուղեղի ստորին հատվածը, որը սանսկրիտ լեզվում կոչվում է Մուրդհա։ Դա շատ կարեւոր է, այն ուռչում է, եւ մի մեծ պատնեշ է առաջանում, ու դուք դառնում եք մի անձ, ով լիովին կտրված է ամենաթափանց Ուժից։ Այսինքն, ամբողջ պաշտպանությունը, ողջ ուղղորդումը, բոլոր սնուցող բաները, ամեն ինչ սկսում է անհետանալ ձեր կյանքից։ Այժմ, առաջ ենք անցնում այդ կենտրոնից, դեպի այս կենտրոնը, որը շատ կարեւոր է եւ որը, պետք է ասեմ, չնայած այս դասախոսությունը ավարտելու ժամանակն է, Ագնյայի կենտրոնն է, որը տեղակայված է հիպոֆիզի եւ էպիֆիզի կենտրոնում Այն վերահսկում է մեր էգոն եւ սուպերէգոն։ Տեսողական նյարդերի խաչվածքում մի շատ նուրբ կենտրոն գոյություն ունի։ Որոշ մարդիկ այն երրորդ աչք են անվանում, բայց այն երրորդ աչքը, որն իրենք տեսնում են, այն չէ, ինչի մասին խոսում եմ։ Երրորդ աչքը նշանակում է այն աչքը, որը մենք ներսում ենք տեսնում, ոչ թե դրսում։ Այս կենտրոնը շատ կարեւոր է, եւ այն զարդարում է Մահավիշնույի աստվածությունը՝ ըստ հնդկական անվանակարգմամբ եւ Տեր Հիսուս Քրիստոսը՝ անգլիական անվանբ։ Սա շատ կարեւոր կենտրոն է։ Հիմա «Փնտրի՛ր քո Տիրոջը»։ Որտե՞ղ եք փնտրում Նրան։ Որտե՞ղ Նա գոյություն ունի։ Նա պետք է արթնացվի եւ Նա բնակվում է այստեղ։ Քանի որ ձեզանից շատերը այդ հիմնանկարից եք ելնում, ուզում եմ խոսել դրա մասին։ Չնայած եւ՛ Մահավիրան եւ՛Մահաբուդդհան մեր ներսում են բնակվում. Մահավիրան այստեղ է բնակվում, իսկ Բուդդհան՝ այստեղ։ Բայց Քրիստոսը այստեղ՝ կենտրոնում է բնակվում, ուղեղի ներսում։ Հիմա, սա շատ կարեւոր բան է Քրիստոսի մասին, որը որ բոլոր քրիստոնեական հիմնարկությունները բաց են թողել. այն որ Քրիստոսը պետք է ծնվի մեր ներսում, այն որ Նա պետք է արթնացվի մեր մեջ։ Դա կատարվում է միայն Կունդալինիի արթնացման միջոցով։ Եվ Նրա արթնանալուն պես, այդ պահին, էգոն եւ սուպերէգոն կլանվում են Նրա կողմից՝ որպես Նրա արթնացման արդյունք, եւ սա մի շատ մեծ բան է։ Այդ պատճառով է Նա ասել. «Ես դուռն եմ»։ Բայց շատ սիրուն, նրանք խաչեցին Նրան։ Սակայն խաչելությունը նույնպես մի թատրոն էր, որովհետեւ էգոն եւ սուպերէգոն այս կետը այնքան ուժեղ են սեղմել, որ դրա միջով անցնելու համար ձեզ անհրաժեշտ էր մեկը, ով ուղղակի աստվածային կլիներ, եւ Նա Ինքը Օմկարան էր՝ աստվածային անձը, ով երբեք չմահացավ եւ անցավ դրա միջով։ Կրիշնան, ով այս կետում է, ասել է. «Նայանամ չիդանտի շաստրանի, նայանամ դահատի պավակա»։ Նա ասել է. «Այս Աստվածային ուժը՝ այս Օմկարան, երբեք չի կարող սպանվել որեւիցե մեկի կողմից, այն չի կարող ոչնչացվել որեւիցե մեկի կողմից», եւ այն ինքնին առաջ բերեց Հիսուս Քրիստոսի ծնունդը՝ մեզ համար այդ ճանապարհը ստեղծելու, եւ դա է որ Նա ապացուցեց, որ այն չի կարող սպանվել։ Բայց Նրանք բոլորը Մեկ են եւ իրար հետ կապված։ Սա դուք ինքներդ կբացահայտեք Սահաջա Յոգայում, որովհետեւ երբ սերտ փոխհարաբերություն է հաստատվում, դուք պետք է հարցեր տաք։ Ո՞րն է Հիսուսի եւ Կրիշնայի փոխհարաբերությունը։ Եվ դուք դա կարող են բացահայտել վիբրացիաներով։ Նրանք բոլորը կապված են միմյանց հետ՝ շատ սերտորեն։ Քրիստոսը ասել է. «Նրանք, ովքեր Իմ դեմ չեն, Ինձ հետ են»։ Ոչ ոք չի փորձում պարզել թե ովքեր են նրանք։ Աստվածաշնչում է ասվում, որ. «Ես կհայտնվեմ ձեր առաջ կրակի լեզվակների ձեւով»։ Ոչ ոք չի փորձել պարզել, թե այդ ինչ է, կամ Կենաց Ծառը։ Սա է հենց Կենաց Ծառը։ Այսպիսով Նա պետք է արթնանա ձեր մեջ։ Դա է հիմնական բանը, որ Նա ասել է, որ. «Ինչ-որ մեկը կգա եւ կարթնացնի այն, որպեսզի դուք մեկընդմիշտ ճանաչեք Իմ Հորը»։ Հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունից ղեկավարվող այդ ո՞ր հիմնարկությունն է այդ աշխատանքն անում։ Այն ինչ անում են, տոնախմբություն կամ կառնավալ անելն է, փող հավաքել, եկեղեցիներ կառուցել, այս եւ այն։ Դուք պետք է ամեն մարդկային էակի որպես եկեղեցի կառուցեք՝ արթնացնելով Քրիստոսին նրանցում։ Դա էր, ինչ նկատի ունեին մկրտություն ասելով։ Բայց ո՞ւմ են իրական իմաստով մկրտել։ Դա Կունդալինիի արթնացումն է, երբ այն հասնում է գաղթունի տարածքին, որը բրահմարանդրա է կոչվում, եւ ճեղքում դրա միջով։ Ո՞վ է դա արել։ Ոչ ոք։ Ես գնացել էի Միաբանության Եկեղեցի կոչվող մի եկեղեցի։ Նրանք միացրել էին բոլոր եկեղեցիները ու նաեւ նրանում միացրել բոլոր ուրվականներին։ Ամեն տեսակի կեղծ գուրուներ կան այնտեղ, բոլոր տեսակների, նրանք որեւէ կարգի խտրականություն չունեն։ Ես այնքան զարմացած եմ։ Քրիստոսը, նա այնքան դիվանագիտական էր, պետք է ասեմ, որովհետեւ այն թե ինչպես նա մտրակեց այդ մարդկանց եւ ապա Նա աասաց. «Եթե նրանք տաք են, մենք կարող ենք նրանց կարգավորել»։ Այսինքն «Եթե նրանք տաք են» նշանակում է նրանք բռնված են, մենք նրանց կկարգավորենք, եթե նրանք սառն են, մեզ դուր են գալիս, բայց եթե նրանք կես ճանապարհին են, Ես նրանց դուրս եմ թքում Իմ բերանից»։ Սրանք Նրա խոսքերն են։ Որովհետեւ այս թերհաս մարդիկ սատանայի հետ փոխզիջումների են գնում, իսկ խոսում են Աստծո մասին։ Ինչպե՞ս են նրանք բարիքները մատակարարելու։ Ինչու՞ չարթնացնել ձեր Քրիստոսին ձեր ներսում եւ ինքներդ ձեր համար տեսնել։ Դուք կզարմանաք. երբ դուք բարձրացնում եք Կունդալինին, եւ Կունդալինին այս կետին է հասնում եւ չի կարողանում վեր գնալ, բոլոր քրիստոնեաների շրջանում սա է խնդիրը։ Դուք պետք է խնդրեք նրանց Տերունական աղոթքն ասել, եւ այն կաշխատի։ Դա է մանտրան։ Այն ժամանակ, երբ ձեր այս կենտրոնն է բռնված, քանի որ Կրիշնան Հավաքան Էակ է, «Ալլահ հու Ակբար» նույնն է նշանակում։ Դուք պետք է ձեր մատները մտցնեք ձեր ականջների մեջ եւ ասեք. «Ալլահ հու Ակբար», գիտակցած հոգիները, եւ ձեր Կունդալինին կբարձրանա։ Դուք կարող եք տեսնել Կունդալինիի բաբախյունը եռանկյունաձեւ ոսկրում, կարող եք տեսնել Կունդալիի բարձրանալը, կարող եք զգալ, թե ինչպես է Կունդալինին ճեղքում Սահասրարան, այն պահը, երբ այն գալիս ու ճեղքում է այն։ Այսպիսով դուք մտնում եք Քրիստոսի դարպասով, ով կլանում է այս երկու հիմնարկությունները եւ ճանապարհ է բացում դեպի այստեղ։ Եվ հենց Կունդալինին Ագնյայից վերեւ է անցնում, դուք անմիտք եք դառնում։ Լիմբիական տարածքը Աստծո Արքայությունն է, որտեղից դուք ուղղորդվում եք, եւ Կունդալինին անցնում է դրա միջով։ Դա վերջին արվելիք գործն է, եւ այժմ դա արված է։ Դա այժմ զանգվածայնորեն է արված։ Դա պետք է արվի, պետք է արվեր, դա խոստացված էր, ժամանակը եկել է։ Բայց որտե՞ղ են մարդիկ, ես երբեմն զարմանում եմ։ Ես հիմա Անգլիայում եմ ձեզ հետ։ Դուք կզարմանաք, որ Հնդկաստանում, այս մարդիկ տեսել են, հազարավոր ու հազարավոր մարդիկ են այնտեղ՝ Ինքնագիտակցում ստանալու համար, գյուղերում։ Այստեղ, պարզում եմ, որ մարդիկ չեն ուզում իրականությունը, դուք պետք է կրկես ունենաք։ Անգլիացիները գոնե գալիս են, բայց հնդիկները՝ շատ քչերը, եւ նրանք երբեք չեն մնում։ Սա այնքան զարմանալի է, որ ես չեմ կարողանում հասկանալ։ Զարմանալի է, թե ինչպես են իրերը կարգավորվում։ Երբ ենք մենք պատրաստվում դրանով զբաղվել։ Նկատի ունեմ, դա անվճար է, դուք պետք չէ որեւէ բան վճարեք։ Դա ձեր սեփականն է, դա ինքնաբուխ է, այն այնտեղ է։ Բայց այնուամենայնիվ, նրանք Ինքնագիտակցում են ստանում, կորչում են։ Դա մի այնպիսի զարմանալի բան է։ Ես այստեղ աշխատում եմ, դուք չեք հավատա, հիմա արդեն տասը տարի։ 8 տարի, 8 տարի։ չորս տարվա ընթացքում, առաջին չորս տարիներում ես 6 մարդ ունեի։ Նրանք վեր կբարձրանային, կիջնեին, կբարձրանային, կիջնեին։ Ես ասում էի. «Այս ի՞նչ տեսակ մարդիկ են»։ Չորս տարի, կարո՞ղ եք պատկերացնել։ Հնդկաստանում, ես գնում եմ 3 ամսով եւ հազարավոր մարդիկ եմ ունենում։ Մի՞թե այն պատճառով, որ շատ քչերն են փրկվելու, ինչպես որ Հովհաննեսն էր ասում։ Նա ասել է, որ ընդամենը մի քանի հազար մարդիկ են փրկվելու։ Դա՞ ենք մենք պատրաստվում անել արեւմուտքում։ Բայց Անգլիան նվազագույնն է։ Դուք կզարմանաք, որ նույնիսկ Իտալիան ավելի լավ է, Շվեյցարիան, Ժնեւը, շատ ավելի լավ, ի՞նչ է կատարվում։ Այստեղ նրանք վազում են այն մարդու հետեւից, ով Ռոլս Ռոյս է խնդրում։ Մի մարդ, ով 59 Ռոլս Ռոյս է պահանջում։ Իրենք քաղցած են մտնում ու նրա համար Ռոլս Ռոյս պատրաստում։ Եվ երբ նա եկավ, նրանք նրան Ռոլս Ռոյս տվեցին, պատկերացնու՞մ եք։ Նրանք ասացին, նա կատարյալ ուսուցիչ է։ Մաքուր խելք չի մնացել ուղեղում՝ հասկանալու համար, թե ինչպես դուք կարող եք ստանալ Ոգին այդ անհեթեթ Ռոլս Ռոյսի դիմաց։ Գոնե Դերբիշիրում, այդպես չէ, Դերբիշիրցիները չպետք է որ դրանով այդքան շատ տպավորվեն, որովհետեւ նրանք դա այստեղ սարքում են։ Դուք չեն կարող Աստված պատրաստել, այնպես չէ՞։ Դուք կարող եք Ռոլս Ռոյսեր պատրաստել, լավ։ Կարո՞ղ եք դուք փոխանակել Ռոլս Ռոյսը Աստծու հետ։ Նրանք այնպիսի սարսափելի բաների հետեւից են վազում։ Ինչպես մի մեկ այլ սարսափելի բան, թե ինչ-որ մեկը փորձում է ձեզ սովորեցնել թռնել։ Այն տնօրենի կինը այստեղ նստած է, ում աղջիկը էպիլեպսիայով է տառապում։ Նրա ամուսինը Էպիլեպտիկ դարձավ, նրա աղջիկը էպիլեպտիկ դարձավ, նրանք բոլորը էպիլեպտիկ դարձան, եւ հազարավոր ֆունտեր էին վճարում, 3000 ֆունտ՝ թռնելու համար։ Եվ նրանք ինքները սկսեցին գորտի պես ցատկել, պատկերացրե՛ք։ Մաքուր խելքով դուք պետք է խնդրեք այդ գուրույին իրեն գցել Պիզայի թեք աշտարակից, կարծում եմ, այն հենց միայն դրա համար էլ ստեղծված է, եւ տեսնեք, թե արդյոք նա կկարողանա գեթ մի ոտնաչափ վեր թռչել։ Ինչու՞ չօգտագործել ձեր խելքը։ Դուք պետք է որ ամենահավասարակշիռ եւ խելացի մարդիկ լինեիք։ Երեկ ես ձեզ ասացի, որ դուք տեղադրված եք Տիեզերքի ամենակարեւոր վայրում, որը Սիրտն է։ Անգլիան Տիեզերքի սիրտն է եւ այդ սիրտը լեթարգիկ է։ Ի՞նչ կարող եմ ես անել։ Դուք պետք է ասեք ինձ, թե ես ի՞նչ պետք է անեմ այդ Սիրտը իրականության մեջ մղելու համար։ Որոնողներ կան, ես չէի ասեի, թե որոնողներ կան, երբ հիպպիիզմը առաջ եկավ, հազարավոր մարդիկ հիպպի դարձան։ Բայց բոլոր անհեթեթ բաները նրանք շատ հեշտությամբ ընդունում են, եւ ինչու ոչ այն բանը, որը դուք փնտրում եք։ Դա իմ մտքից վեր է։ Ես չեմ կարողանում հասկանալ։ Ես այս վայրը չեմ եկել որպես էմիգրանտ, ինչպես ձեզ ասել եմ։ Ես այտեղ եկա, որովհետեւ ինչ-որ բան տեղի ունեցավ եւ իմ ամուսինը ընտրվեց այս երկրի համար, ինչը կարեւոր էր, ինչը, կարծում եմ, կանխորոշված էր։ Այդպես պետք է լիներ։ Բայց ես հիմա ձեզ պետք է խնդրեմ վերցնել, զբաղվել սրանով եւ հասկանալ, որ սա է, ինչ ձեզ Ուիլյամ Բլեյքն էր ասում, որ «Մարգարեներ են լինելու այս երկրում», որ «Աստծո մարդիկ մարգարեներ են դառնալու եւ նրանք ուժ են ունենալու մյուսներին մարգարե դարձնելու»։ Դա է Սահաջա Յոգան։ Դա ոչ այլ ինչ է, այլ հենց սա։ Նա այնքան շատ բաներ է խոստացել։ Նա նույնիսկ նկարագրել է այն տունը, որտեղ ես ապրում եմ, նկարագրել է այն տունը, որը մենք այժմ վարձում ենք, ճշգրիտ տեղադրությամբ։ Նա նկարագրել է այն աշրամը, որում մենք մեր հիմքերը կհիմնենք, այնպիսի մանրամասնություններով, որ ես զարմացած եմ, որ մի այդպիսի մեծ իմաստուն եւ պայծառատես է ծնվել այս մեծ երկրում, իսկ ոչ ոք դա չի ուզում տեսնել։ Հիմա ես ի՞նչ պետք է անեմ։ Հուսով եմ շատ շուտով մարդիկ կգիտակցեն, որ իրենք պետք է մի շատ մեծ դեր ստանձնեն, մի շատ կարեւոր ու կենսական դեր՝ ամբողջ մարդկության վերափոխման եւ այս կործանիչ ժամանակների փրկման գործում։ Նրանք են, որ պետք է առաջնորդեն մարդկանց դեպի Աստծո Արքայություն։ Ես կարող եմ հուսալ դա եւ օրհնել։ Թո՛ղ Աստված օրհնի ձեզ։ Բարեբախտաբար մենք շատ լավ մակարդակի Սահաջա Յոգեր ունենք Դերբիշիրում, իսկապես դա զարմանալի է։ Եվ Բլեյքն էլ շատ է հիշատակել Դերբիշիրը։ Նրանք ուզում էին, որ Դերբիշիր գամ։ Ես ասացի. «Բիրմինգհեմը բավական էր ինձ համար եւ չեմ պատրաստվում Դերբիշիր գնալ»։ Իսկ նրանք թե. «Մայր, խնդրում ենք»։ Հետո նա ասաց. «Բլեյքը հիշատակել է, որ դուք գնալու եք Դերբիշիր»։ Ահա թե ինչպես եմ ես այստեղ եւ հուսով եմ, որ այս կենտրոնը անկասկած կստեղծի շատ լավ Սահաջա Յոգեր։ Մեծ մարգարեներ կարող են ստեղծվել այստեղից, ի վերջո Բլեյքը Դերբիշիրը շատ հաստատուն ձեւով հիշատակել է, նա այն խորհուրդ է տվել։ Բայց ի՞նչ եմ պարզում այսօր մեքենայով այստեղ գալիս. շատ սեւ կախարդություն է կատարվում։ Մարդիկ զբաղվում են սարսափելի, սարսափելի բաներով։ Ես անհանգստացած էի, խիստ անհանգստացած։ Դա շատ վտանգավոր բան է։ Դա վտանգավոր է ձեր համար, ձեր երեխաների, ձեր ընտանիքների, բոլորի համար։ Եվ ես բացահայտեցի այդ գրպանները այստեղ, զարմացած էի, թե ինչպես են դրանք բարգավաճում այստեղ։ Թող Աստված ձեզ ուժ եւ պատշաճ իմաստություն տա՝ հասկանալու, թե ինչպես եք դուք տեղադրված Աստծո մեծ աշխատանքի առնչությամբ։ Այժմ, եթե դուք որեւէ հարցեր ունեք, կարող եք տալ մոտ 5 րոպե։ Երեկ շատ մարդիկ շատ հարցեր տվեցին։ Իրականում միայն առաջին օրն եմ ես թույլ տալիս մարդկանց հարցեր տալ, որովհետեւ երկրորդ օրը լիովին ժամանակի կորուստ է։ Այժմ անձնական հարցեր մի՛ տվեք, ի սեր Աստծո, որեւէ անձնական հարց մի տվեք։ Դրանցով նույնպես կզբաղվենք հետագայում, անձնապես, դրանք նույնպես կարող են հոգ տարվել։ Սակայն եթե որեւէ ընդհանուր բան եք ուզում հարցնել, խնդրեմ, ընդհանուր հարց տվեք։ Հարց։ Դուք Ինքներդ տեսե՞լ եք Աստծուն։ -Ինչու՞ եք այդպիսի հարց տալիս։ Դուք լիազորվա՞ծ եք այդ հարցը տալու համար։ Նախ դուք ձեր Ոգին տեսեք եւ ապա մենք կխոսենք դրա մասին։ Ինչու՞ դուք պետք է նման հարց տա՞ք։ Դուք հնդի՞կ եք։ Ապա գոնե որոշ վարվելակերպ պահպանեք։ Խնդրում եմ նստեք։ Այս տեսակի գոռոզ հարց չպետք է տրվի. «Դուք տեսե՞լ եք Աստծուն»։ Ինչի՞ համար դուք պետք է ինձ նման հարց տաք։ Ի՞նչ լիազորություն ունեք այդ հարցը ինձ տալու համար։ Ես ձեզ պետք է հարց տամ։ Դուք զգացե՞լ եք ձեր Ոգին։ Լավ, նախ զգացե՛ք ձեր Ոգին։ Այդ պատճառով է, որ Բուդդհան երբեք չի խոսել Աստծուց, հենց երեկ էի ձեզ ասում, որովհետեւ հանկարծ դուք ուզում եք տեսնել Աստծուն։ Դուք աչքեր ունե՞ք Աստծուն տեսնելու համար։ Դուք նույնիսկ ինձ չեք կարողանում տեսնել, ինչպես դուք կարո՞ղ եք Աստծուն տեսնել։ Նախեւառաջ Ոգի դարձեք, ապա մենք կխոսենք դրա մասին։ Փոքրիկ երեխան չի գնա եւ չի խոսի թագավորի հետ եւ նրան երեսին ապտակի, այնպե՞ս չէ։ Արդյո՞ք նա այդպես պետք է որ վարվեր։ Մենք պետք է մեր սահմաններն իմանանք, մեր մարյադաները։ Հատկապես հնդիկները պետք է իմանան, ես ապշում եմ երբեմն։ Այդպիսի մի հարց տալ. «Դուք տեսե՞լ եք Աստծուն»։ Տեսել եմ Նրան, թե ոչ, ինչու ես պետք է ձեզ ասեմ դա։ Բայց ի՞նչ է նա ասում.. Դա ձեզ չի սազում, չի սազում։ Դա շատ գոռոզ է։ Ես զարմացած եմ, որ դուք այդպիսի ձեւեր եք սովորել այստեղ։ Դա երբեք հնդիկների կողմից չի արվում, դա շատ ամոթալի է։ Միայն պատկերացրեք, եթե ես տեսել եմ դա, մի՞թե պատրաստվու՞մ է ինձ հավատալ, կամ էլ չեմ տեսել։ Այս ամենը գալիս ու գալիս է, երբեմն ես զգում եմ։ Նկատի ունեմ, այդ ի՞նչ հարց է. «Դուք տեսե՞լ եք, թե ոչ»։ Բայց Հնդկաստանում դուք նման մարդիկ չեք գտնի, Ես չգիտեմ, թե որտեղից են այս նյութապաշտ, բացարձակապես կոշտ մարդիկ եկել։ Նկատի ունեմ, այդ ինչ տեսակ հարց է ինձ տալու համար։ Դա երբեք չի արվում։ Ես այստեղ եմ ձեզ Ինքնագիտակցում տալու համար, այդքանը։ Եվ դուք պետք է ստանաք այն, դա ձեր իրավունքն է։ Սա բանկ է, պետք է ասեմ, եւ ես պետք է ստորագրեմ ձեր անդորրագրերը, այդքանը։ Եթե ձեր անդորրագիրը ստորագրվում է, վերջ, վերջացած է, դա է իմ փոխհարաբերությունը ձեզ հետ։ Ես չեմ պատրաստվում ձեզ պատմել իմ մասին, որ կրկին ինձ խաչեն։ Քրիստոսը փորձեց Իր մասին ինչ-որ բան պատմել, եւ նրանք խաչեցին Նրան։ Հիմա, եթե ես ասեմ նրան. «Իհարկե, ես գիտեմ Աստծո մասին», նա չի պատրաստվում ընդունել։ Եթե ասեմ. «Ես չգիտեմ», ապա նա չի պատրաստվում ընդունել։ Հիմարություն է։ Հնդիկները հիմարներ չեն ընդհանրապես։ Նրանք շատ իմաստուն մարդիկ են, պետք է ասեմ։ Ես ապշած եմ, թե որտեղից է այս հիմարությունը եկել։ Շատ իմաստուն։ Հնդիկները շատ իմաստուն են, որովհետեւ սա յոգա բհումի է։ Դա մի այնպիսի հնագույն երկիր է։ Դուք չգիտեք այս երկրի գովքը, ես չեմ կարող... Մի դատեք նրանց ձեր տեսած մարդկանցով, ոչ, ոչ, ոչ։ Այն շատ մեծ երկիր է, շատ վսեմ երկիր է, այն հոգեւոր է, բացարձակապես հոգեւոր երկիր։ Հասկանում եք, սրանք, ես չգիտեմ, որն է նրանց խնդիրը, շատ մակերեսային մարդիկ են առաջ եկել, ծայրահեղ մակերեսային։ Որոշ մեծ հոգիներ էլ կան, ես կասեի, բայց մի դատեք, մի դատեք այդ մեծ երկիրը։ Մի անգամ ես Հնդկաստան էի գնում իմ ամուսնու հետ եւ նրան ասացի. «Մենք դիպանք մեր երկրին»։ Նա հարցրեց.«Ինչպե՞ս իմացար»։ Ես ասացի. «Տե՛ս Վիբրացիաները»։ «Ամբողջ երկիրը թրթռում է, մթնոլորտը լի է վիբրացիաներով»։ Նա ասաց. «Իսկապե՞ս»։ Ասացի.