Բացահայտեք, թե ինչ է Սահաջա Յոգան և փորձարկեք Ինքնաիրականացումը։
Սահաջա Յոգան մի համակարգ է, որի միջոցով դուք ինքնաբուխ ձեռք եք բերում ձեր Ինքնաիրականացումը, ձեր ինքնաճանաչումը՝ իրադարձությամբ, որը տեղի է ունենում ձեր ներսում։ Եռանկյունաձև ոսկրում, որը կոչվում է սրբոսկր, այսինքն՝ սուրբ, գտնվում է մի ուժ, որը բարձրանում և անցնում է ձեր գաղտունի՝ մանկության շրջանում փափուկ ոսկր հանդիսացող հատվածով, և այնուհետև ձեր կենտրոնական նյարդային համակարգի վրա դուք կարող եք զգալ կոլեկտիվ գիտակցությունը։ Դրսևորվում է նոր հարթություն։ – Շրի Մատաջի, Լոնդոն, 30 հուլիսի 1989 թ.
Այս կայքում առկա ողջ գիտելիքը կարելի է պատշաճ կերպով հասկանալ միայն Ինքնաիրականացման փորձառությունից հետո, ինչպես ցուցադրված է ստորև բերված տեսանյութում։ Սա գիտելիք չէ, որը պետք է սովորել կամ մտովի վերլուծել, ինչպես մինչ այժմ սովորած ցանկացած այլ գիտելիք, այլ այն պետք է հաստատվի նոր գիտակցության կոնկրետ փորձառության միջոցով։
Դա մի գիտելիք է, որը ձեր գիտակցության մասն է, երբ դուք անցնում եք մտավոր գործունեության սահմաններից այն կողմ և մտնում անմիտք գիտակցության մեջ։ Սա հնարավոր է Կունդալինիի բարձրացման միջոցով, քանի որ այն ձեզ միացնում է այն աղբյուրին, որը ստեղծել է ամեն ինչ, և ձեր Ոգուն, որը ձեր անձի էությունն է։
Այնուհետև Սահաջա Յոգա մեդիտացիայով զբաղվելու միջոցով դուք կկարողանաք դանդաղ և կայուն կերպով հավասարակշռել ինքներդ ձեզ, հաստատել ներքին խաղաղություն և զարգացնել այս նոր գիտակցությունն ու ձեր և արարչագործության մասին նոր գիտելիքը հասկանալու և օգտագործելու կարողությունը։ Այնուհետև դուք ավելի ու ավելի շատ կդրսևորեք ինքնագիտակցած ոգու հատկանիշները և ձեր ձեռքերի վրա ու ձեր նյարդային համակարգում կզգաք Աստծո՝ ամենուրեք գտնվող ուժի դրսևորումը։
Այս գիտելիքը կապված է նուրբ համակարգի հետ (տես տեսանյութը գլխավոր էջում), որը հայտնի է դարեր շարունակ, բայց հեշտությամբ հասանելի չէր մեր գիտակցությանը մինչև Սահաջա Յոգայի ի հայտ գալը։